ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ցավը

Ցավը
12.01.2025 | 07:44

Կա իրական ցավ: Կա ցավի իմիտացիա:

Պատկերացրեք հիվանդանոցի նույն պալատում պառկած երկու, ցավից ոռնացող պացիենտ:

Բժիշկը զննում է երկուսին էլ: Մեկին ամենաուժեղ ցավազրկող է նշանակում, ասենք` մորֆին, մյուսին ոչ մի բան:

Ինչու՞:

Որովհետև իրական ցավի դեպքում, պարտադիր բարձրանում է արյան ճնշումը: Պուլսն արագանում է:

Ցավի իմիտացիայի դեպքում այդ երկու պարտադիր սինդրոմներն էլ բացակայում են:

Մենք, որպես ազգ, իրական ցավ չենք ապրել:

Ցեղասպանվել ենք, հայրենազրկվել, բայց իրական ցավ չենք ապրել:

Ինչ-որ բան աշխարհից ստանալու ակնկալիքով, զբաղվել ենք ցավի իմիտացիայով:

Իրական ցավ ապրած լինեինք, Չարենցը չէր գրի՝

Ամբողջ ճանապարհը - դիակներ, մահ:

Ով որ մնաց՝ մնաց: Հասան վերջապես

Այն ռսի երկիրը, որի համար

Այնքան արյուն էին իրենք թափել...

Հասան: Թափվեցին կիսամերկ: Եվ ի՞նչ.

Մնացին երկնքի տակ բաց,

Ոչ օգնություն, ոչ բան:

«Ռուսահայ եղբայրները»... հա՜՜- հա՜՝...

Ընդունեցին - թուրքից էլ վատ, այո՛.

«Ռուսահայ եղբայրները» ... «Հայրենիք». «Հայ»:

Կամ ՝ իրական լիներ ցավը, երկու պատվիրակությամբ չէինք գնա մեր «դատը պաշտպանելու»:

Կամ հիմա, Արցախի կորստից ցա՞վ ենք ապրում:

Կամ ապրեցի՞նք:

Մերը ցավի իմիտացիան է:

Իրական ցավ ապրող ազգերին վարձահատույց է լինում աշխարհը:

Իսկ մե՞զ:

Մեզ ել 1918 թ. թուրքը. որպես մեր արյան գին

ռուսի տարածքում պետություն տվեց, ոտք դնելու տեղ:

Դա էլ 1919-ի անպատերազմ տարում ընդարձակվեց, դարձավ մոտ 70 հազար քառ. կմ:

Բայց, քանի որ իրական ցավի դիմաց չէր, չընդունեցինք որպես ցավազրկիչ ու կեսը կորցրինք:

Հիմա էլ այս կեսն ենք հերթի դրել...

Արցախի կորստի ցավի իմիտացիայից հետո...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2286

Մեկնաբանություններ