Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հանրույթը դառնում է մոլեռանդ գործիք` սիրելու և ատելու միջակայքում

Հանրույթը դառնում է մոլեռանդ գործիք` սիրելու և  ատելու միջակայքում
17.01.2025 | 16:00

Հանրությունը շատ դաժան է ու միաժամանակ շատ խոցելի. մեկ ինչ-որ մեկին աստվածացնում է, դարձնում կուռք, առասպելական կերպար, հետո, շատ քիչ ժամանակ անց, այդ նույն կերպարին սարքում է հրեշ, ատելի, հռչակում ոչնչություն:

Ո՛չ առաջին դեպքում նա գիտեր, թե ինչու պետք է փառաբանի այդ կերպարին, ո՛չ էլ երկրորդ դեպքում էր հասկանում, թե ինչու պետք է նրան ատի:

Թե՛ առաջին, թե’ երկրորդ դեպքերի համար կան կոնկրետ մարդիկ ու շրջանականեր, որ տեխնոլոգիաներով մեկ հերոս են ստեղծում, մեկ` հրեշ:

Իսկ հանրույթն էլ նույն մոլեռանդությամբ դառնում է գործիք` սիրելու ու ատելու միջակայքում:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 4271

Մեկնաբանություններ