Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Անտանելի ամոթ է, բայց ոչ՝ հոլանդացու համար

Անտանելի ամոթ է, բայց ոչ՝ հոլանդացու համար
23.03.2025 | 19:40

Ահա և մեր հավաքականի նոր գլխավոր մարզչի դեմքը, անգրագետ ձեռագիրն ու մարտնչող տգիտությունը. Վրաստան-Հայաստան խաղի առաջին խաղակեսի կես ժամն է դեռ ընթանում, բայց վրացիները հինգ անգամ գրավել են մեր դարպասը ու շարունակում են ճնշել։

Ինչն է ինձ հունից հանում։ Այն, որ առաջին խաղի հենց սկզբից երևաց, որ Իվուն հիմնական կազմում տեղ չպիտի ունենա, քանի որ սխալը սխալի հետևից էր թույլ տալիս։ Բայց դա չխանգարեց, որ նա կրկին այսօր լինի մեկնարկային կազմում ու առատորեն գնդակներ նվիրի մրցակցին։

Չանչարևիչը նախորդ խաղում շատ անվստահ տեսք ուներ, բայց այսօր նորից հայտնվեց մեկնարկային կազմում։

Սևիկյանն ընդամենը մեկ հարված կարողացավ կատարել, սակայն նորից հայտնվեց մեկնարկային կազմում ու կրկին ընկնում է մրցակցի ոտքերի տակ։ Եվ այսպես շարունակ։

Հիմա ուզում եմ հասկանալ, թե ինչով էր Ռանոսը պակաս այս ընտրված կազմի խաղացողներից, որ նույնիսկ մի քանի րոպե խաղաժամանակ պիտի չստանար ու հեռացվեր հավաքականից։

Իսկ չեք կարծու՞մ, որ հեռացվելու առաջին թեկնածուն հենց այս աղետ բերող մարզիչն է։

Հիշում եք, չէ՞, որ երբ Հայաստանն Իտալիային ութ զրո հաշվով պարտվեց, Խաշմանյանին անմիջապես հեռացրին։Իսկ հոլանդացին ինչո՞վ է արժանի այսքանից հետո հավաքականի ղեկին մնալու։

Ամեն դեպքում, Պետրակովի օրոք պարտվում էինք, բայց արժանապատիվ խաղ կար ու պայքար։

Ցավոք, այս խայտառակությանը չէի կասկածում։

Ու շատ ճիշտ է վարվել Ռանոսը, որ պարապ-սարապ պահեստայինների նստարանին նստելու փոխարեն վերադարձել է Գերմանիա։

Ի դեպ, Ռանոսը պարզաբանել է, որ ինքն ուլտիմստումով չի խոսել մարզչի հետ ու ցանկացած պահի, երբ կզգան իր կարիքը, նա կվերադառնա։

Ուղղակի զավեշտալի է։

Ես սպասում էի, որ այսօր, գոնե փորձարկման նպատակով, մոտ ութսուն տոկոսով կփոխվի մեր թիմի մեկնարկային կազմը, անգամ տակտիկան։ Բայց մարտնչող տգիտությունն արեց իր սև գործը։

Անտանելի ամոթ է, բայց ոչ՝ հոլանդացու համար։

Խոսրով Խլղաթյան

Դիտվել է՝ 9851

Մեկնաբանություններ