Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ադոլֆ Հիտլերը չկա, բայց ՀՀ-ում կա Գերմանիայի դեսպանությունը

Ադոլֆ Հիտլերը չկա, բայց ՀՀ-ում կա Գերմանիայի դեսպանությունը
14.04.2025 | 21:33

Ադոլֆ Հիտլերի հանցանքներից մեկը` գրքերի և արխիվների պարբերաբար, զանգվածային ու հրապարակային այրելն էր:

Ինչպե՞ս կվարվեր Ադոլֆ Հիտլերը, եթե ապրեր մեր օրերում:

Չեմ կարծում, որ 2025 թվականին այրելը նորաձև է: 2025 թվականին Ադոլֆ Հիտլերն ընդամենը մեկ սեղմումով կփակեր համացանցը, իսկ մինչ այդ, նույնպես մեկ սեղմումով, կվերացներ կամ կթաքցներ անցանկալի հոդվածները, գրառումները, մեկնաբանությունները:

Ադոլֆ Հիտլերը չկա:

Փոխարենը` Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը (GermanEmbassyYerevan) Գերմանիայի ԱԳՆ-ի (AuswärtigesAmt) հովանու ներքո մեկ սեղմումով թաքցնում կամ վերացնում է իր էջի անցանկալի գրառումներն ու մեկնաբանությունները: Այսինքն, վարվում է այնպես, ինչպես մեր օրերում կվարվեր Ադոլֆ Հիտլերը:

Ստացվում է` Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը ստանձնել է Ադոլֆ Հիտլերի դերը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2971

Մեկնաբանություններ