Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արցախի էջը չեք կարող փակել

Արցախի էջը չեք կարող փակել
15.04.2025 | 16:42

Կառավարությունը դադարեցնում է արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը, որպեսզի համաձայնեն ՀՀ քաղաքացիություն ստանալ և օգտվել բնակարանային ծրագրից, Հ 1-ի Պետոն էլ զարմանում է, թե մեր հայրենակիցներն ինչո՞ւ չեն համաձայնվում։ Ցավոք, շատերի համար է անհասկանալի։ Բայց արցախցին չի եկել վերաբնակեցման, նոր տուն ու տեղ դնելու, արցախցին եկել է հանգստանալու և զորանալու։

Արցախցուն պետք չէ ձեր տված տունը, ինքն իր տունն է ուզում, արցախցուն պետք չի ձեր շնորհած քաղաքացիությունը, ինքը վաղուց է քաղաքացի։

Արցախցին ձեր կողմից վաճառված իր պապական տունն ու շենն է ուզում, իր դարերով պաշտպանած Դադիվանքն ու Ամարասն է ուզում, հազարամյակներով պաշտպանած պապերի գերեզմանն ու որդու թարմ շիրիմն է ուզում։

Արցախցին չի եկել այստեղ բնագռվելու, եկել է հանգստանալու, զորանալու և կրկին հետ գնալու, Արցախի էջը չի կարող փակվել։

Արցախի էջը չեք կարող փակել:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5882

Մեկնաբանություններ