Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ավիրված կամուրջներն անգամ չեն կառուցել

Ավիրված կամուրջներն անգամ չեն կառուցել
27.05.2025 | 18:21

2024-ի մայիսի 26-ի լուսաբացը Լոռու ու Տավուշի մարզի բնակիչները դեռ շատ երկար տարիներ կհիշեն, թե ինչպես Դեբեդը մի քանի ժամվա ընթացքում ավիրեց՝ բառացի հողին հավասարեցրեց մարդկանց տարիների վաստակը:

Այդ օրերին Նիկոլն ու իր խամաճիկները, իրար հերթ չտալով, գալիս էին դեպքի վայր՝ մարդկանց մխիթարում, խոստումներ տալիս, հայտարարում, թե «ամեն հարցում կանգնած են իրենց կողքին»: Սկզբնական շրջանում մի քանի տեսարանային շոուներ արեցին. եկան, նկարվեցին, «հզոր ու գործունյա տղերքի» դեմքով ֆոտոներ արեցին, ու վերջ:

Սրանք այն աստիճանի փոքրոգի են, որ առ այսօր մարդկանց բնակարանային խնդիրները դեռևս վերջնականապես կարգավորված չեն, կառավարությունը կոպեկների փոխհատուցումներ է տրամադրում, տարբեր նախապայմաններ առաջ քաշում, ամեն ինչ անում՝ թեմայից «կռուռիտ» լինելու համար (դե գիտեք՝ ամենաշատը թղթաբանություն են սիրում):

Մոտս այնպիսի տպավորություն է, որ Դեբեդն էլ է «նախկիններից», ու այդ ամեն ինչը «հիբրիդային պատերազմ է»՝ ուղղված Նիկոլի դեմ: Այլապես ինչպես մեկնաբանել, որ անգամ ավիրված կամուրջները չեն կառուցել՝ ընդամենը ժամանակավոր լուծումներ են տրված, իսկ կառուցած ասֆալտը՝ դասական աչքկապոցի է, ուրիշ ոչինչ (մի կողմից փլվում է):

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 4648

Մեկնաբանություններ