Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Բաքվի հնչեցրած թեզերը նույնական են Փաշինյանի ասածների հետ

Բաքվի հնչեցրած թեզերը նույնական են Փաշինյանի ասածների հետ
05.06.2025 | 19:02

Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշազադեի ու Փաշինյանի թեզերի կրկնությունը ցույց տվող հայտնի լուսանկարը հասել է նաև ադրբեջանական շրջանակներին։

Այդ կապակցությամբ էլ նրանց քաղաքագետներից մեկն այսօր ասել է. «Իմանալով, որ հայաստանյան հանրային կարծիքում գերակշռում է հակաթուրքական հռետորաբանությունը, ընդդիմադիրները ժամանակ առ ժամանակ Փաշինյանին անվանում են ադրբեջանական լրտես, իսկ հիմա, հղում անելով Գարեգին Բ-ի և Հայ Առաքելական Եկեղեցու մասին Ալլահշուքյուր Փաշազադեի արտահայտություններին, փորձում են ձևավորել հանրային կարծիք, որ Փաշազադեն ու Փաշինյանը հանդես են գալիս նույն դիրքորոշմամբ»։

Փաշազադեն ու Փաշինյանը շատ «ափաշքյարա» պասերով են խաղում՝ ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու: Ես էլ դա փաստերով ցույց եմ տալիս ընդամենը։ Իսկ առհասարակ Բաքվի ղեկավարության կողմից հնչեցված թեզերն այնքան նույնական են Փաշինյանի ասածների հետ, որ կարող եմ արդեն առանձին ֆոտոալբոմ սարքել այդ թեմայով։ Դեռ ես շատ փոքր մասն եմ տեղադրում,դատողություններն էլ թողնում եմ ընթերցողներին։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1260

Մեկնաբանություններ