ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Քանի դեռ ղեկավարը երկրի թիվ մեկ թշնամին է, արտաքին ուժերը ոչնչով չեն կարողանալու մեզ օգնել

Քանի դեռ ղեկավարը երկրի թիվ մեկ թշնամին է, արտաքին ուժերը ոչնչով չեն կարողանալու մեզ օգնել
21.03.2025 | 10:54

Քանի ընտանիքի հայրը հարբեցող, խաղամոլ, անողնաշար, կամազուրկ, գումարի համար սեփական կնոջն էլ վաճառող ու խաղասեղանին դնող մեկն է, այդ ընտանիքը, նրա պատասխանատվության տակ մնալով, մշտապես խոցելի է լինելու, իսկ առաջին հարվածողը հենց այդ հայրն է, կողքից ոչ ոք ոչինչ չի կարող անել, քանի նրա ընտանիքի անդամները հանդուրժում են նրան:

Կողքից 1000 հոգի 1000 բան կասի, 1000 կախման մեջ կփորձի դնել, որ կեղծ բարեպաշտության շրջանակներում իբր ընտանիքը պահպանվի, բայց նման որակների մարդկանց հետ ընտանիք ի սկզբանե էլ չկա, էլ ուր մնաց, թե պահպանվի:

Նույնը երկրի վիճակն է: Քանի ղեկավարը այդ երկրի թիվ մեկ թշնամին է, արտաքին ուժերը ոչնչով չեն կարողանալու մեզ օգնել:

էնպես որ, որոշումը կայացնողները բացառապես ներսի մարդիկ պիտի լինեն, եթե, իհարկե, նրանք ցանկանում են փրկել և իմաստավորել սեփական կյանքը:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 3048

Մեկնաբանություններ