«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Թույլերի գոյությունը ուժեղների շահերից է բխում

Թույլերի գոյությունը ուժեղների շահերից է բխում
12.12.2024 | 10:22

Հասարակական քաղաքական լուրջ կյանքի բացակայության դեպքում և դրա արդյունք խեղկատակային մթնոլորտում լուրջ տվյալներով ու մեծ պոտենցիալով մարդիկ անգամ կարող են դառնալ խեղկատակ։

Նման ողբալի մթնոլորտում մեկը մյուսին բրթբրթելով բոլորը միասին գնում են վարընթաց ճանապարհով, իսկ հասարակությունը անկում է ապրում։

Մթնոլորտն է պետք փոխել, որը մեր խելքի բանը չէ, դա լինում է միայն լուրջ պետականությունների սահմաններում։

Իսկ իր մենթալիտետով ժողովրդից չտարբերվող վերնախավի դեպքում լուրջ պետականություն ունենալը չլինող բան է։

Չասեք, թե միայն մեր բոստանն եմ քար գցում, երևույթը ընդհանրական է, նայեք փոքր երկրներում մարդկանց վիճակին, լինի դա Վրաստանը, Մոլդովան, թե Հաիթին։

Այստեղ հարցը շատ ավելի խոր է՝ թույլերի նման գոյությունը ուժեղների շահերից է բխում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2827

Մեկնաբանություններ