ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Ասում են...

Ասում են...
06.10.2009 | 00:00

...թե ոչ անհայտ Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո), երկար խնդրանքներից ու նվաստացումներից, ինչպես նաև որոշ շահագրգիռ պաշտոնյաների բարեխոսությունից հետո վերջապես ձեռք է բերել իշխանությունների և անձամբ նախագահի ներման «հրովարտակը»։ Ավելին, նրան կրկին թույլ են տվել անշարժ գույք և առևտրի օբյեկտներ ձեռք բերել։ Այս «ինդուլգենցիան», սակայն, չի տարածվում քաղաքական ասպարեզ վերադառնալու և կրկին ԱԺ պատգամավոր առաջադրվելու Մադաթյանի նկրտումների վրա։ Այս դաշտում, չնայած հին հանրապետականների «էլիտար» հատվածի և անձամբ Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) հովանավորությանը, ինչ-որ բան հաստատապես այն չէ։ Ասում են, թե «ներման ակտը», ամենայն հավանականությամբ, կտարածվի միայն Մադաթյանի տնտեսական գործունեության վրա։

Դիտվել է՝ 3593

Մեկնաբանություններ