-
21.04.2017|
00:07
Ապրիլի 16-ին Թուրքիայում սահմանադրական հանրաքվե էր, որի արդյունքներից էր կախված՝ կմնա՞ Թուրքիան խորհրդարանական հանրապետություն, թե՞ կանցնի նախագահական կառավարման: Նախաձեռնության հեղինակը նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն էր: Հանրաքվեն նրա անձնական օրակարգի կետերից մեկն էր ընդամենը:
-
20.04.2017|
09:09
1992-ի օգոստոսի 14-ին Ինգուրի գետի վրայի կամուրջը պայթեցնելուց հետո խզվեց Վրաստանի ու Աբխազիայի երկաթուղային կապը, Անդրկովկասը Ռուսաստանից կտրվեց:
-
19.04.2017|
11:57
Հետընտրական Հայաստանի 17-րդ օրը կարող ենք արձանագրել երեք իրողություններ՝ իշխանությունները կարծում են, որ հիանալի ընտրություններ են անցկացրել ու լեգիտիմ իշխանություն են ձևավորել:
-
19.04.2017|
11:53
Թուրքիայի նախագահին աջակցում է ոչ ճնշող մեծամասնությունը, հանրաքվեի արդյունքները հարցեր են հարուցում, արտասահմանի հետ հարաբերությունները խարխլված են: Մինչդեռ երկատված երկրում սկսվում է նոր ընտրարշավ՝ գրում է Tagesspiegel-ը:
-
18.04.2017|
12:43
Թուրք ընտրողների որոշումը՝ օժտել աննախադեպ լիազորություններով ավտորիտար նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին երկիրը վերածելու ընտրական բռնապետության, աղետ է Արևմուտքի համար՝ գրում է Օուեն Մեթյուզը The Daily Mail-ում: Էրդողանը փաստացի միացավ Վլադիմիր Պուտինին իբրև նոր ավտորիտար առաջնորդ Եվրոպայի արևելյան սահմանի մոտ:
-
17.04.2017|
19:41
Երեկ Թուրքիայում սահմանադրական հանրաքվե էր, 167140 ընտրատեղամասերում քվեարկելու իրավունք ունեցող 55 միլիոն քաղաքացիների 87 տոկոսը մասնակցել է քվեարկությանը: Նախնական արդյունքներով՝ «այո» է ասել 51,24 տոկոսը, դեմ՝ 48,74։ Ռեջեփ Թայիբ Էրդողանն արդեն շնորհավորել է ինքն իրեն ու իր կողմնակիցներին: Նոր Սահմանադրությամբ նա ստանում է աննախադեպ լիազորություններ և մինչև 2029-ը նախագահելու հնարավորություն։
-
17.04.2017|
10:35
ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը Եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո հայտարարեց, որ «դեռ չի ստորագրվել Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ժամանակավոր համաձայնագիրը»: Նրա խոսքով՝ «պետք է աշխատել, որովհետև երկրները բավարարված չեն իրանական կողմի պատասխանով»:
-
15.04.2017|
13:57
Նախագահ Թրամփի աշխարհը որոշակիորեն նման չէ թեկնածու Թրամփի աշխարհին: Երևի դա նախընտրական խոստումների ճակատագիրն է՝ թափով ասված, ավելի շատ բնազդից բխած, քան աշխարհաքաղաքական նրբությունների իմացության՝ գրում է Ֆիլիպ Ժելեն Le Figaro-ում:
-
14.04.2017|
11:30
Դոնալդ Թրամփին կարծես փոխել են, հիմա նա վերադարձել է ԱՄՆ-ի ավանդական արտաքին քաղաքականությանը, որ մերժում էր իր ընտրարշավում: Աշխարհաքաղաքական բոլոր գլխավոր հարցերում՝ Ռուսաստանից և Չինաստանից մինչև ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ՝ ԱՄՆ նախագահը արմատապես փոխել է քաղաքականությունը՝ գրում է Քրիստոֆ ֆոն Մարշալը Tagesspiegel-ում:
-
14.04.2017|
10:52
Սիրտս նվաղում է։ Բակի ծաղկած բալենու շնո՞րհքն է։ Բնավ։ Չէ՞ որ հնչել է իշխանական փաղանգի հերթական հաղթանակի ավետիսը։ Սույն խորհրդարանը լեգիտիմ է` միաձայն գեղգեղում է քաղաքական բազմասեռ երգչախումբը։ Մի՞թե սքանչելի չէ այս համերաշխությունը։ Անշուշտ։ Իսկ արդյո՞ք գերիչ չէ զարմանահրաշ այս դուետը։ Ե՛վ փաղանգը, և՛ նրա հաղթանակը սիրով կիսող ընդդիմությունը ազնվաբար հաստատում են` 2017-ի բեկումնային ԱԺ-ն ձևավորվեց ըստ Բաղրամյան-26-ում նախշազարդված ճանապարհային քարտեզի։