Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 
  • Խճաքարերն ու խիճը

    Խճաքարերն ու խիճը

    19.07.2013| 02:05
    Մենակ խալաթն էր մեզ պակաս: Խալաթը, որ եկավ լրացնելու հայ-ռուսական իրական հարաբերությունների պատկերը: Սովորական, հնամաշ, չթե խալաթը, որ դարձավ միջպետական հարաբերությունների փաստ: Իսկ «խալաթի» պատմությունը շատ վաղուց է սկսվել, ու այդ խալաթը միշտ էլ նետված է եղել մեր ուսերին, բայց մենք չենք տեսել, մենք չենք ցանկացել տեսնել: Կամ էլ` վրայից թանկարժեք ու վայելուչ հանդերձներ ենք հագել: Իսկ խալաթը, փաստորեն, չի ծածկվել:
  • «Խալաթով» սկսված այս գործընթացը

    «Խալաթով» սկսված այս գործընթացը

    19.07.2013| 01:48
    Այս ամենում ամենահետաքրքիրն այն էր, որ պաշտոնական Մոսկվան ու պաշտոնական Երևանը լուռ են: Այն, որ Ֆյուլեի հայաստանյան այցն ունենալու էր «այսպիսի» արձագանք, ոչ ոք չէր կասկածում: Եվ այնուհանդերձ, ինչո՞ւ այդ «չարաբաստիկ խալաթը» մեզ այսպես հունից հանեց: Մանավանդ որ դրանից առաջ եղել էր հոկտեմբերի 27:
  • Հաշվե՞նք Ալիևի «ճտերը»

    Հաշվե՞նք Ալիևի «ճտերը»

    19.07.2013| 01:44
    Թե՛ Վրաստանի, թե՛ առավելապես Ադրբեջանի դեպքում իրավիճակը միանշանակ չի գնահատվում: Եթե նախկինում փորձ էր արվում Ռուսաստանից «ներմուծել» Մութալիբովին, որպես Ալիևին ուղղված մարտահրավեր, հիմա բավականին ոչ միարժեք ֆիգուր է մտցվել խաղի մեջ` «Օսկարի» դափնեկիր Ռուստամ Իբրահիմբեկով, ով բնակվում է և՛ Մոսկվայում, և՛ Նահանգներում, իսկ Կանադայում էլ առանձնատուն ունի: Ի դեպ, նա վերջերս հրաժարվել է իր ռուսական անձնագրից… Մի քիչ նման չէ՞ Իվանիշվիլու «դեգերմանը»: Մի քիչ` այո:
  • Պեկինից սպասվող հարվածը ոչ միայն  «ցավոտ», այլև «մահացու» կարող է լինել

    Պեկինից սպասվող հարվածը ոչ միայն «ցավոտ», այլև «մահացու» կարող է լինել

    19.07.2013| 00:44
    Վերջին ժամանակներս գազային պատերազմների «ռազմաճակատներից» ստացվող «ամփոփագրերը» արտասովոր լարված են, իսկ երբեմն էլ` պարզապես դրամատիկ։ Դրանք հիմք են տալիս համարելու, որ ռուսական «Գազպրոմի» լուրջ դիմակայությունը, առաջին հերթին Եվրամիությանը, որը համաձայն չէ բիզնեսի վարման նրա մենաշնորհային մոտեցումներին, թևակոխել է եթե ոչ ավարտական, ապա վճռորոշ փուլ։ Ընդ որում, թեև Մոսկվայից դեռևս հոխորտալից նոտաներ են հնչում, իսկ նախկին ԽՍՀՄ երկրներում Ռուսաստանի «ազգային հարստությունն» իրեն տիրոջ նման է պահում, փորձագետները հանգում են այն միասնական կարծիքին, որ «Գազպրոմը», որը մարմնավորում է էներգետիկ գերտերության կոչմանը Ռուսաստանի հավակնությունները, այսօր կորցնում է իր «թափը»։
  • Աշխարհահռչակ դիվանագետը` մեկից ավելի աքիլեսյան գարշապարով

    Աշխարհահռչակ դիվանագետը` մեկից ավելի աքիլեսյան գարշապարով

    18.07.2013| 12:49
    Արտաքին գործերի երկու նախարարներ` Շառլ Մորիս դը Թալեյրան-Պերիգորը և Անդրեյ Անդրեևիչ Գրոմիկոն սահմանել են աշխատանքային ռեկորդներ` առաջինը` 21 տարի, երկրորդը` 28: Եթե աշխարհի բոլոր արտգործնախարարներին ընդգրկելու լինենք պայմանական դիվանագիտական կորպուսի մեջ, ապա Անդրեյ Անդրեևիչին կարելի է նշանակել այդ կորպուսի դուայեն, այսինքն` այդ ոչ պաշտոնական կառույցի ավագ` նկատի ունենալով նրա պաշտոնավարման երկարակեցությունը:
  • Ինչե՞ր կարելի է անել ուրիշի դանակով. Չինական դիվանագիտություն (մաս 3-րդ)

    Ինչե՞ր կարելի է անել ուրիշի դանակով. Չինական դիվանագիտություն (մաս 3-րդ)

    17.07.2013| 14:31
    Վերցնենք, օրինակ, 3-րդ ստրատագեման, որի թարգմանությունը հիերոգլիֆներից հնչում է այսպես.«Փոխ առնել դանակ, մարդ սպանելու համար»: Այս ստրատագեմայի էությունն է` կործանել հակառակորդին ուրիշի ձեռքով, վնասել կողմնակի ճանապարհով` մնալով ստվերում: Սա կոչվում է փոխանձի կամ այլուրեքության ստրատագեմա:
  • Խաղում ենք  միություն-միություն

    Խաղում ենք միություն-միություն

    16.07.2013| 00:51
    Հայաստանում նոր խաղ են հնարել` Եվրասիակա՞ն, թե՞ Եվրոպական միություն: Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ ու տնտեսապես ավելի շահավետ: Խաղը նոր է, բայց խաղացողները հին են, խաղի կանոններն էլ (ավելի ճիշտ` անկանոնությունը) նույնն են` ոչ ոք ոչինչ չգիտի, բայց բոլորը խաղում են: Չափանշում, կանխատեսում, կանխորոշում, ու` այդպես: Հարցն ավելի կարևոր է, քան ընդամենը աջ, թե ահյակ գնալու ընտրությունն է: Կա երեք տարբերակ:
  • Զանգ կախեք, զա՜նգ

    Զանգ կախեք, զա՜նգ

    16.07.2013| 00:49
    ԱԺ նախագահ պարոն Աբրահամյանը հերթական անգամ` «ճառ ասի, թե զանգ կախի» դիլեման (մեջբերումը ԱԺ երիտասարդական խորհրդարանի ժամանակ արտաբերած նրա մտքերից է, երբ օգտվելով Աթաբեկ Խնկոյանի հայտնի առակից, նա խորհուրդ էր տվել ոմանց` քարոզ կարդալու փոխարեն զանգ կախել) լուծել է հօգուտ քարոզի, և հերթական անգամ երկրի ներկայացուցչական մարմնի պաշտոնական կայքում «դիֆիրամբներ» են ձոնել նվաստիս` ալամ աշխարհի համար գովազդելով «Իրատես de facto» թերթը, որովհետև խորհրդարանական կայքն այսօր հատկապես ուշադրության կենտրոնում է ոչ միայն Աուրելիայի, ՎՊ, կոռուպցիոն-«լափիչային» գործընթացների, այլև սպասվելիք ասոցացման համաձայնագրի նկատմամբ առաջադեմ աշխարհի «բուռն» հետաքրքրության պատճառով:
  • «Ներկա ստանալն» ըստ ՀԱԿ-ի ղեկավարության

    «Ներկա ստանալն» ըստ ՀԱԿ-ի ղեկավարության

    16.07.2013| 00:44
    Ներքաղաքական «խայտառակ» իրավիճակի և իշխանության «գործած հանցագործությունների» վերաբերյալ ՀԱԿ-ի վերջին հայտարարությունը գալիս է ապացուցելու, որ Տեր-Պետրոսյանն ու քաղաքականության բնագավառում նրա «գործերի կառավարիչ» Լևոն Զուրաբյանը ջրի երեսին մնալու կամ ավելի ճիշտ` «ներկա ստանալու» խնդիր են լուծում:
  • Պարապ ժամանակի խաղալիքատեր և  սովորական մի մարդ պարոն Լևոն Ջավախյանին

    Պարապ ժամանակի խաղալիքատեր և սովորական մի մարդ պարոն Լևոն Ջավախյանին

    16.07.2013| 00:30
    Խոսքիս վերնագիրը «Իրատես de facto»-ում (թիվ 36, 45, 2013) պարոն Լևոն Ջավախյանի արտահայտած միտքն ու փակագծված ստորագրությունն է: Ամենայն հարգանքով վերաբերվելով Ջավախյանի խոսքուզրույցին, պիտի տարակուսանքով նշեմ, որ շատ հաճախ էլ զարմանք են պատճառում սովորական այս մարդու մտածում-պնդումները, որոնց թերևս չարժեր անդրադառնալ: