Հայաստանի սահմանը Իրանի հետ անխափան պահելը Ռուսաստանի համար նույնքան կենսական նշանակություն ունի, որքան՝ Իրանի համար։ Այս պատերազմները և ամբողջ այս ողբերգությունը այդ պատճառով է։
Ցավն այն է, որ այսօրվա հրահրողներն աղետի ժամանակ առաջինն են փախչելու՝ կաշիները փրկեն: Անհայրենիքի համար ի՞նչ տարբերություն, թե որտեղ է ապրելու: Միայն թե լափը տեղը լինի:
Լուսադեմին եմ վերադարձել Գորիս, Սիսիան, Ջերմուկ և մնացած հատվածներից: Հայոց բանակը վստահորեն կանգնած ու պատրաստ է ցանկացած սցենարի, բայց սրա մասին չէ , որ ուզում եմ խոսել, այլ այն խուճապի, որին ականատես եղա այս տիրույթում։
ՀՀ անկախության օրվա (հատուկ չեմ օգտագործում «անկախության տոն» ձևակերպումը, քանզի տոնն արդեն մեզանից խլել են) կապակցությամբ մաղթանքս, ցանկությունս ու անելիքներս մեկն է՝ ներդնել բոլոր ջանքերը, որպեսզի հաջորդ տարի այս օրը կարողանանք նշել որպես գործող պետության անկախության տոն, այլ ոչ թե ՀՀ տարելից։
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու...