-
10.06.2016|
00:02
Արդարև, իմաստությունը համապատասխանում է իր անվանը և շատերին չէ, որ հայտնի է։ Լսի՛ր, որդի՛ս, և ընդունի՛ր իմ խրատը, մի՛ մերժիր իմ այս խորհուրդը։ Դի՛ր քո ոտքը նրա ոտնակապերի մեջ և քո պարանոցը՝ նրա շղթաների մեջ։
-
07.06.2016|
00:01
Բարեկամ լինելու փոխարեն մի՛ եղիր թշնամի, քանզի չար անունը իր հետ կբերի ամոթ և նախատինք մեղավորին ու երկերեսանուն։
-
03.06.2016|
00:05
Եթե բարեկամ ես ձեռք բերում, փորձո՛վ ձեռք բեր նրան և իսկույն մի՛ վստահիր նրան, քանզի բարեկամ կա, որ բարեկամ է իրեն պետք եղած ժամանակ միայն և քեզ հետ բարեկամ չի մնա քո նեղության օրը. բարեկամ կա, որ թշնամի է դառնում քեզ, և քո վեճն ու նախատինքը հրապարակում։
-
31.05.2016|
00:02
Հույսդ մի՛ դիր անարդար գանձերի վրա, որովհետև դրանք քեզ չեն օգնի բարկության օրը։ Մի՛ ենթարկվիր ամեն հողմի և մի՛ գնա ամեն շավղով, քանզի դրանք մեղավորի ու երկերեսանի մարդու բաժինն են։
-
27.05.2016|
00:02
Քո անձը սիրելի՛ դարձրու ժողովրդին և քո գլուխը խոնարհեցրո՛ւ մեծի առջև։ Քո ականջը խոնարհեցրո՛ւ տնանկին և խաղաղ հեզությամբ պատասխա՛ն տուր նրան։
-
24.05.2016|
00:01
Հույսդ քո ունեցվածքի վրա մի՛ դիր և մի՛ ասա, թե դա բավական է ինձ։ Գերի մի՛ դարձիր քո անձին և քո ուժին, մի՛ հպարտացիր քո հարստությամբ, մի՛ եղիր անձնասպան և մի՛ ասա, թե՝ «Իմ ունեցվածքը շատ է»։
-
20.05.2016|
00:02
Որդյա՛կ, մի՛ զլացիր օգնել աղքատներին և թույլ մի՛ տուր, որ տվայտեն կարոտյալների աչքերը։ Քաղցած մարդուն մի՛ տրտմեցրու և մի՛ զայրացրու մարդուն նրա չքավորության մեջ։
-
17.05.2016|
18:05
Որդյա՛կ, զորավի՛գ եղիր քո հորը ծերության ժամանակ և նրան մի՛ տրտմեցրու իր կյանքի ընթացքում։ Եվ եթե պակասի նրա խելքը, ների՛ր նրան, մի՛ անարգիր նրան քո ամբողջ ուժով։
-
13.05.2016|
00:02
Քո ուժերից վեր բաներ մի՛ ձեռնարկիր, և այն, ինչ հզոր է քեզնից, մի՛ քննիր։ Մտքիդ մեջ պահի՛ր այն, ինչ հրամայվեց քեզ, քանզի քեզ պետք չեն գաղտնի բաներ։
-
06.05.2016|
00:03
Վա՜յ վատթար սրտերին, հուսալքված ձեռքերին և այն մեղավորին, որ քայլում է երկու շավիղներով։
"hyц╘Б─≤б╢ц╕б╛б░ц╔б╚б²ц╘Б─≤б╢ц╕б©Б─╧ц╔е╬б╬ц╔б╗Б─╕ц╝Б─╕е╬ц╔е╫б╫ц╘к├б╥ц╕б╟б╛ц╓б╪Б─·/1340287037" rel="nofollow">Բնապահպանություն