Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 000 հայ, զոհվել է 300 հազարը։ Հայաստանը պայքարել է իր անկախության գոյատևման համար և հարգում է այդ պայքարում իր հերոսներին՝ այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ զեկույցին, որտեղ նեոնացիզմի և ռասսակայան խտրականության համատեքստում հիշատակվում է նաև Հայաստանի մասին։
6-7 տարի է՝ մայիսին գրում և Հայաստանի հանրությանը հիշեցնում եմ, որ գարնան վերջին ամիսն առանձնահատուկ է ողջ հայության համար։ Եվ միշտ պնդելու եմ իմ այդ կարծիքը։ Այո, մայիսի 9-ն արդեն անցել է, Հայաստանում, ինչպես և աշխարհի ավելի քան 100 երկրում, «Անմահ գնդի» քայլերթեր են կայացել։ Բայց խնդիրն այն է, որ կրկին ակտիվացել են տականքները։
Այդ առաջին հայացքից է, որ օրվա իշխողը, որը իշխանության է եկել սահմանադրական կարգը խախտելով, առաջ է ընթանում առանց հայեցակարգերի` Հայաստանի արտաքին քաղաքական, համազգային, ներքաղաքական և, որ ամենակարևորն է, Արցախյան խնդիրներում:
Իսկզբանե ասեմ՝ «տոները» ունի նրբերանգներ իմաստը: Երեկ Հայաստանն ու Արցախը նշում էին մի քանի հաղթանակներ միաժամանակ: Շատ տարբեր էին նշում՝ Երևանում, օրինակ, գերակայում էր 1945-ի մայիսի 9-ի հաղթանակը՝ երկրորդ համաշխարհային պատերազմում, ու շրջում էր «Անմահ գունդը»:
Օրեր առաջ Ճապոնիայի Տայկա քաղաքի մոտ գտնվող կայանից երրորդ փորձարկումից հետո տիեզերք է արձակվել մասնավոր առաջին հրթիռը, որը նախագծել ու շահագործել են Interstellar Technologies ընկերության մասնագետները: Այդ մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:
Այսօր, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ «Ջրավաճառ տղան» արձանը տեղադրվեց Երևանի Անգլիական այգում` Պեպոյի արձանի հարևանությամբ: Պեպոյի արձանի հետ այն միասնական անսամբլ է կազմում:
Թանկ հյուրերին հայերս սեփական հարկի տակ ենք ընդունում` կարևորելով նրա անձն ու նշանակությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս խոսքն ուղղված էր ԵԱՏՄ-ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարների միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ Հայաստան այցելած Ռուսաստանի վարչապետ Դիմտրի Մեդվեդևին:
Թագաժառանգ Նարուհիտոն մայիսի 1-ին գահ կբարձրանա երկօրյա արարողություններից հետո։ 59-ամյա գահաժառանգը, ինչպես իր հայրը, կողմնակից է պացիֆիզմի և հիշողության պարտքի՝ գրում են Ֆիլիպ Պոնսն ու Ֆիլիպ Մեսմերը Le Monde-ում։
Մայիսի 5-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա հայ գրող և ճարտարագետ, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս Գուրգեն Յանիկյանի վերահուղարկավորումը։
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...