ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Հայաստանում գործազուրկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 13 տոկոսով

Հայաստանում գործազուրկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 13 տոկոսով
26.09.2012 | 13:02

Աշխատանք փնտրող քաղաքացիների թիվը սեպտեմբեր ամսվա դրությամբ Հայաստանում կազմում է 75 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պակաս է 12,7 տոկոսով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 13 տոկոսով պակասել է նաև զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված գործազուրկների թիվը` 64 հազար մարդ: Միաժամանակ աճել է թափուր աշխատատեղերի թիվը: Եթե 2011 թվականի սեպտեմբերին հաշվարկվել է շուրջ 1700 թափուր աշխատատեղ, ապա այդ թիվը ներկայումս 2 հազար 759 է: Զուգահեռաբար, նվազել է նաև նպաստառու գործազուրկների թիվը` 26 հազարից իջնելով 12 հազարի սանդղակին:
Հավելենք նաև, որ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա օգոստոսին ՀՀ աշխատունակ բնակչության թիվը նվազել է 75 հազարով և կազմել 1 մլն 75 հազար մարդ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3238

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ