Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Որտեղի՞ց են գտնելու 71 աշխատողի

Որտեղի՞ց են գտնելու 71 աշխատողի
17.10.2012 | 20:14

Նախօրեին պետեկամուտների կոմիտեն աննախադեպ «ակցիա» է հայտարարել` 71 աշխատատեղ, որի առյուծի բաժինը մարզերինն է: Թվում է` հիմա կոմիտեի դռան առջև պիտի հերթեր կուտակվեին, քանի որ բոլորը դժգոհում են աշխատատեղ չլինելուց: Առավել ևս` մարզերի բնակիչները:

Սակայն իրականում շան գլուխն այլ տեղ է թաքնված: Մեզ ծանոթ մարզի հարկային տեսուչներից մեկը, որ բոլորովին վերջերս է ազատվել աշխատանքից, պատմեց, որ մարզերում ոչ մեկն էլ չի ուզում հարկայինում աշխատել, քանի որ բոլորն իրար ճանաչում են ու չեն կարող գնալ-նստել փոքր «բուտկայի» աշխատողների վզին, թե գիտես` պիտի մուծվես: «Լավուվատ ըլնելու հարց կա, հետո էլ ինչքան էլ տանջվես, մեկ ա չես կարող լրիվ հավաքել»,-անկեղծացավ մեր զրուցակիցը` մինաժամանակ խոստովանելով, որ հաճախ են, այսպես ասած, փոխհամաձայնության գալիս առևտրով զբաղվողների հետ, թե ամեն ամիս գոնե որոշակի գումար մուծեն, որ իրենց վրա «չեպեներ» չգան, ի վերջո, «պլան կա, բան կա»: «Մի խոսքով, աշխատավարձը, աշխատավարձ չէ, գործն էլ գործ»,-նեղսրտեց հարկային նախկին տեսուչը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1828

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ