ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Ուզում եք չսխալվել՝ մի մտածեք

Ուզում եք չսխալվել՝ մի մտածեք
20.11.2012 | 11:33

Թել Ավիվի հոգեբանական գիտությունների դպրոցի հոգեբանները պարզել են , որ ինտուիտիվ որոշումները անսպասելի դրական արդյունք են տալիս` գրել է psychcentral.com-ը: Հետազոտությունների համաձայն` մարդու ուղեղը ի ծնե օժտված է լավագույն որոշումը գտնելու ունակությամբ:

Գիտնականները կամավորներին խնդրել են համակարգչի էկրանին հետևել, որը բաժանված էր երկու մասի` աջ և ձախ: Ամեն բաժնում հաջորդական զույգ թվեր էին արագորեն հայտնվում: Ամեն հատվածի բոլոր թվերը խումբ էին համարվում և ներկայացնում էին ֆոնդային բորսայի եկամուտները: Յուրաքանչյուր մասնակից պետք է որոշեր, թե յուրաքանչյուր խմբում ո՞րն է ամենաբարձր միջին ցուցանիշը: Թվերը փոխվել են վայրկենական, որպեսզի մասնակիցները ժամանակ չունենան հաշվել կամ հիշել, նրանց մնացել է միայն ինտուիցիայով որոշելը: Երբ հաղորդվել է 6 զույգ թիվ, ճիշտ ընտրությունը կազմել է 65 տոկոս, 24 զույգ թվերի դեպքում` 90:

Դիտվել է՝ 3179

Մեկնաբանություններ