ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Դիվադադար

Դիվադադար
04.12.2012 | 11:35

Կեցցե՛ հայրենի կառավարությունը, որ ամեն գնով կանաչ ճանապարհ է բացում ոմանց վայրենի կրքերի առջև։ Դեռ վերջերս փորձեցինք դարձի բերել հայրենի կառավարությանը` հրապարակելով հույժ հետաքրքիր մի հոդված («Բութ կացինը նախագահի թիկունքին»)։ Ժամանակ առաջ հրապարակ իջավ ոչ պակաս ուշագրավ նյութ` «Անասնակերպի զվարճանքը» խիստ բնութագրիչ վերնագրով։ Խնայենք մեր թերթի պատվարժան տարածքը և համառոտագրությամբ իրազեկենք. խոսքը տարին բոլոր հասարակությանը դիվադադար անող հրավառությունների և Ամանորի շրջանում թնդացող պայթուցիկների ներմուծման և վաճառքի արգելափակման մասին էր։ Բայց պարզվում է, որ կառավարությունում ստեղծված պետաիրավական նախարարական կոմիտեն (ինչպիսի՜ դղրդուն կարգավիճակ) 2012-ի հունիսի 28-ի իր բազմանդամ նիստում լրացուցիչ ուսումնասիրում է տարբեր երկրների փորձը և դեռևս գլուխ չի հանում` ինչ անել և ինչպես։ Մեր հուշումը` միակ ելքը դրանց ներմուծման (հետևապես նաև վաճառքի ու գործածման) վերջնական արգելանքն է։ Սակայն բանը բանից անցել է վաղուց, զի, ամենայն հավանականությամբ, հենց այս պետաիրավական նախարարական կոմիտեն է ապահովում հրթիռների և պայթուցիկների անկախական ներմուծումը, իրացումը, գործածումը։ Չե՞ք հավատում։ Հավատացեք, զի փաստերն ավելի քան համոզիչ են։ Քանզի երբ գրավոր ներկայացնում են, թե կառավարությունը խիստ շահագրգռված է այս այլանդակությունների կանոնակարգմամբ, և հոդվածի հրապարակումից հետո հենց մայրաքաղաքի կենտրոնում դղրդում են առաջին տոնական (նախաամանորյան) պայթուցիկները, և հրթիռակոծությունները նոր թափ են առնում, այլ բան մտածել պարզապես չես կարող։ Այսպիսով, մնում է, որ դիվային զվարճանքի կանխարգելմամբ զբաղվեն ԱԺ խմբակցություններն ու խմբերը, «կառուցողական» ճարտասանության գլուխգործոցներ կերտող ընդդիմադիրները, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, հեռուստաեթերից հանրային և ազգային, պետական ու համամարդկային շահերի պաշտպանությունը հացի խնդրի վերածած հանրաճանաչ հեռուստամեկնաբանները, տարաբնույթ հասարակական կազմակերպությունները, տարասեռ երիտասարդական շարժումները և այլն։
Մենք մեր պայքարը չենք ավարտել և հույս ունենք, որ մեղավորները (պետաիրավական կոմիտեն` ողջ կազմով, Հանրային խորհրդի անդամ Կառլոս Ղազարյանը և ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը), հանրային անարգանքի սյունին գամվելուց զատ, նաև պաշտոնանկ կարվեն։ Ի դեպ, ինչն է ուշագրավ, վերոնշյալ մարտաշունչ այլանդակությունների դեմ պայքարում ենք միայն մենք, սակայն դիվադադար է լինում ողջ հանրապետությունը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2657

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ