ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Մահափորձով ընտրությունների վերջնական ելքը փոփոխություն չի կրի»

«Մահափորձով ընտրությունների վերջնական ելքը փոփոխություն չի կրի»
04.02.2013 | 18:49

«Որևէ պետության վարկանիշի վրա այս դեպքը չի կարող լավ ազդել, սակայն ուժային կառույցների հետ կապված հարցերում նմանատիպ զարգացումները ոչ մի երկրում բացառված չեն: Նման միջադեպեր եղել են նաև այլ երկրներում: Ձևական առումով հասկանալի է, որ յուրաքանչյուր միջադեպ նման իրավիճակում չի կարող դրական անդրադառնալ իշխանությունների վարկանիշի վրա, անգամ ինչ-որ աղետի դեպքում: Ես հակված եմ համարելու, որ չնայած այս բոլոր իրադարձություններին, այս ընտրությունների արդյունքը իմ և շատերի համար ակնհայտ է»,- լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մասին, ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԸ: Թե ում կարող էր ձեռնտու լինել Հայրիկյանի հետ կապված «միջադեպը», քաղաքագետը խուսափեց վերլուծություն անելուց` պատճառաբանելով, որ այդ հարցին կարող են պատասխանել միայն համապատասխան մարմինները, ոչ թե քաղաքագետները: Ս. Մինասյանը կարծում է, որ այս մահափորձով ընտրությունների վերջնական ելքը փոփոխություն չի կրի և կավարտվի այնպես, ինչպես նախատեսվում էր: Այսինքն, գործող նախագահը բացահայտ առավելություն ունի և կհաղթի առաջիկա ընտրություններում:

Արդյոք կհետաձգի՞ Հայրիկյանն ընտրությունները, թե՞ ոչ, դա, ըստ քաղաքագետի, կախված է Հայրիկյանի որոշումից: «Այն կարող է կախված լինել տարբեր գործոններից, սակայն Հայրիկյանին, քարոզչական տեսանկյունից, դժվար թե ավելի հարմար հնարավորություն ընձեռնվի, քան սա է, որովհետև այն ինֆորմացիոն դաշտը, որում նա գտնվում է այժմ, երկու շաբաթից կփոխվի: Նա կընդունի այնպիսի որոշում, որը կբխի միայն ու միայն իր շահերից: Հայրիկյանը, օգտվելով ստեղծված իրավիճակից, կփորձի կայացնել այնպիսի որոշում, որն իրեն ձեռնտու կլինի և հնարավորություն կտա վերադասավորելու ուժերը ընտրություններից առաջ»,- ասաց բանախոսը, հավելելով, որ թեև մահափորձն

ինչ-որ չափով կմեծացնի Պարույր Հայրիկյանի վարկանիշը, սակայն դա բավարար չի լինի ընտրություններում հաղթանակի հասնելու համար:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2456

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ