Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

«Եթե հարկ համարենք՝ կմիանանք»

«Եթե հարկ համարենք՝ կմիանանք»
23.02.2013 | 17:11

ՀՀՇ այլևս գոյւթյուն չունի, այն վերանվանվելու է ՀԱԿ: Այս հարցն էր ՀՀՇ համագումարի այսօրվա բուռն քննարկման թեման: Հին ՀՀՇ-ականները բացատրություններ էին պահանջում այս քայլը նախաձեռնողներից: «Մենք արհեստական գործ չենք անում, այս կուսակցությունը, որ ուզում ենք ստեղծել, այն մարդկանց կուսակցությունն է, որոնց համատեղում է հինգ տարիների պայքարը: Մենք շատ ժամանակ չունենք, մեզ պետք է շատ արագ դառնալ մարտունակ ուժ»,-հայտարարեց Լևոն Զուրաբյանը: Ամենամեծ ընդդիմախոսը Բաբկեն Արաքցյանն էր, ով, լսելով Զուրաբյանի պարզաբանումները, այլևս չդիմացավ. «Այնքան էլ կոռեկտ չէ, որ մեր համագումարի ժամանակ ոչ կուսակցական անդամները մեզ խրատներ են տալիս, կոչ են անում հրաժարվել մեր ամբիցիաներից, բայց չեն հրաժարվել իրենց ամբիցիաներից»: Սա ներկաների սրտին «դարման» էր, և բոլորը միահամուռ ծափահարեցին: Հակադարձումների տարափը կասեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանը. «Չեղավ, չեղավ, ասուլիսի է վերածվում»:

Այս ընթացքը դուր չեկավ Տեր-Պետրոսյանին ու նա դուրս եկավ ծխելու՝ այդ ընթացքում պատասխանելով լրագրողների մի քանի հարցի: Րաֆֆի Հովհաննիսյանին միանալու yerkir.am- հարցին ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Ես միշտ գործին միացող եմ: Առայժմ ժողովուրդը գործ արե՞լ է, հասկանո՞ւմ եք: Ժողովուրդը եկել է հրապարակ և այս իշխանության դեմ է բողոքում, բայց այդ բողոքավորները դեռևս գործ չեն արել: Ժողովուրդը գործ արե՞լ է, պահանջատե?ր է կամ իրավատեր: Միայն այսքանը: Երբ գործ կանի, այն ժամանակ կգնահատենք և, եթե հարկ համարենք, կմիանանք»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2943

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ