Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գյուլի ձախողված այցը` Շվեդիա

Գյուլի ձախողված այցը` Շվեդիա
16.03.2013 | 15:06

Թուրքագետ Անդրանիկ ԻՍՊԻՐՅԱՆԻ խոսքով, Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի` Շվեդիա կատարած այցը բովանդակային առումով անհետաքրքիր էր, սակայն հետաքրքիր էին այն միջադեպերը, որ տեղի ունեցան այցի ժամանակ:

Վերջինիս փոխանցմամբ, Թուրքիայի նախագահի այցը Շվեդիա տեղի ունեցավ հենց նույն օրը, երբ Շվեդիայի խորհրդարանը երկու տարի առաջ ընդունել էր Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևերը։ «Երբ Աբդուլլա Գյուլը ելույթ էր ունենում Շվեդիայի խորհրդարանում, տեղի հայերը շենքի դիմաց բողոքի ցույց կազմակերպեցին, որը չճնշվեց Շվեդիայի օրինապահ ուժերի կողմից: Հայ համայնքի կողմից վարձած օդանավը Գյուլի ժամանման օրը օդում պտտեցնում էր մեծ պաստառ, որի վրա գրած էր «Թուրքիա, ճանաչի՛ր 1915-ի Հայոց Ցեղասպանությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմում էր թուրքագետը։

Գյուլի այցի ժամանակ անսպասելիորեն մահանում է Շվեդիայի թագավորի ազգականներից մեկը։ «Թուրքիայի նախագահին Շվեդիայի թագավորական պալատ ուղեկցելու ժամանակ շվեդ ոստիկաններից մեկը մոտոցիկլետը կայանելուց ընկել է ջրանցքը և մահացել։ Շվեդիայի թագավորը հայտարարեց, որ մահացել է իր ազգականը, և կիսով չափ իջեցրին քաղաքի դրոշները»։

Ստոկհոլմի քաղաքապետարան այցի ժամանակ էլ Գյուլի առաջն են դուրս գալիս PKK-ի կողմնակիցների 50 հոգանոց մի խումբ՝ վանկարկելով հակաթուրքական կարգախոսներ, իրենց ձեռքերում պահելով Օջալանի նկարները և PKK-ի դրոշները։

Գյուլի պատվին Grand Hotel հյուրանոցում կազմակերպված երեկույթի ժամանակ ևս տհաճ միջադեպ է գրանցվել, երբ հյուրանոցի մոտակայքից հայտնաբերել են պայթուցիկ նյութերով պայուսակ:

Մի խոսքով, կարելի է ասել`ձախողվել է Գյուլի Շվեդիա կատարած այցը, իր չափից դուրս «անխեր ոտքի» պատճառով:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2498

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ