Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
22.03.2013 | 00:05

Ների՛ր քո եղբոր անիրավությունը, և միայն այն ժամանակ աղոթելիս քո մեղքերը կներվեն։ Մարդը մարդու հանդեպ բարկություն է կուտակում, իսկ Տիրոջից բժշկություն է խնդրում։ Իր նման մարդու հանդեպ նա չունի ողորմածություն, բայց աղերսում է իր մեղքերի թողության համար։ Ինքը ևս մարմին է, բայց ոխ է պահում։ Ո՞վ քավություն կտա նրա մեղքերին։ Հիշի՛ր քո վախճանը և դադարի՛ր թշնամություն անելուց, հիշի՛ր ապականացու լինելդ ու մահդ և մնա՛ պատվիրանների մեջ։ Հիշի՛ր պատվիրանները և ոխ մի՛ պահիր մերձավորիդ հանդեպ, հիշիր Բարձրյալի ուխտը և արհամարհի՛ր տգիտությունը։


Սիրաքի իմաստությունը 28. 2-9

Դիտվել է՝ 2144

Մեկնաբանություններ