ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Սոդոմում և Գոմորում բոլորը միասեռական էին դարձել»

«Սոդոմում և Գոմորում բոլորը միասեռական էին դարձել»
06.06.2013 | 20:38

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը պատրաստվում է մի նախագիծ ուղարկելու Ազգային ժողով, որը, «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման» միության ղեկավար ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ համոզմամբ, լուրջ վտանգներ է պարունակում, ընդհուպ` Հայաստանում միասեռականության օրինականացում: Այս մասին նա խոսեց «Իրատես de facto» ակումբում, նշելով, որ վերջերս ԱԺ-ն վավերացրել է գենդերային իրավունքներին առնչվող մի օրինագիծ, որը լուրջ խութեր ունի, մասնավորապես, «գենդեր» հասկացության ձևակերպման առումով: «Գենդեր` պիտի հասկանալ «սոցիալապես ամրագրված ձեռքբերովի վարք», այսինքն, տղամարդ է, բայց իրեն կին է զգում: Գենդերը բերեցին նորից միասեռականության մեջ տեղավորեցին: Ավելին, նոր մշակված նախագիծը` «Խտրականության դեմ» անվանմամբ, միասեռականներին հնարավորություն է տալիս ազատ, լիարժեք իրավունքներ ունենալու, իսկ միասեռականությունը դիտվում է որպես նորմալ երևույթ: Սա հակաբնական է, անօրինական ու անմարդկային»,- ասաց ակումբի հյուրը` հավելելով, որ ՄԻՊ-ի ներկայացրած նախագծից պարզ է դառնում, որ դա պարտադրված օրենք է։ «Ընդամենը թարգմանված տեքստ է, որովհետև սեգրեգացիոն խնդիր կա, ինչը մեզանում չկա: Հայաստանում սևամորթների ու սպիտակամորթների խնդիր չկա: Այստեղից երևում է, որ սա թելադրանք է: Սրանք շատ ծանր հետևանքներով ուղեկցվող դրույթներ են»։

Խաչիկ Ստամբոլցյանն այս հարցի առնչությամբ հանդիպումներ է ունեցել նաև ԱԺ տարբեր խմբակցությունների անդամների հետ, որոնք իրենց բացասական վերաբերմունքն են արտահայտել, սակայն սա բանախոսին հիմք չի տալիս հավատալու, որ նման օրենք չի կարող ընդունվել: «Սա քրիստոնեության դեմ է: Հին Աստվածաշնչի մեջ չորս քաղաքի մասին է նշված, որոնցից երկուսում` Սոդոմում և Գոմորում, բոլորը միասեռական էին դարձել: Աստված նրանց պատժեց, և չորս քաղաքներն էլ կործանվեցին: Հիմա փորձում են ողջ երկրագունդը վերածել սոդոմ-գոմորի: Եթե այս խնդրի շուրջ միաբանված չպայքարենք, Հայաստանի գոյությունը ժամանակի իմաստով շատ սահմանափակ է»,- փաստեց ակումբի հյուրը` հավաստիացնելով, որ եթե անհրաժեշտ լինի, նաև պետք է հանրահավաքներ, երթեր անել այս հարցի առնչությամբ` մեր բողոքը բոլորին հասու դարձնելու համար:
Հիշեցնելով հայտնի «կոմայգու» վիճակը, Ստամբոլցյանը նկատեց. «Մարմնավաճառությունն օրենքով արգելված է, անկախ սեռական պատկանելությունից: Այնինչ նրանց կողքին կանգնած ոստիկանները պաշտպանում են այդ մարմնավաճառներին, ոչ մեկը չի կարող նրանց մոտենալ»: Ներկայացնելով տարբեր երկրներում միասեռականության և պղծումների օրինակներ, Ստամբոլցյանը հռետորական հարց հնչեցրեց. «Այս գնո՞վ պետք է Եվրոպա մտնենք»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3211

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ