Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

«Տնտեսական հարաբերություններն ամենաթույլ օղակն են»

«Տնտեսական հարաբերություններն ամենաթույլ օղակն են»
18.06.2013 | 13:09

Երեկ «Կոնգրես» հյուրանոցում հրավիրված «Հայ-հնդկական հարաբերությունները. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով քննարկմանը, որին մասնակցում էին տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներկա էր նաև ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն:
ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանից հետաքրքրվեցինք, թե տնտեսական համագործակցության ինչ հեռանկարներ է տեսնում Հայաստանում:
«Տնտեսական հարաբերությունները հայ-հնդկական համագործակցության մեջ ամենաթույլ օղակն են: Եվ այն փաստը, որ հայ-հնդկական ապրանքաշրջանառությունը կազմում է ընդամենը 70 միլիոն դոլար, վկայում է, թե որքան թույլ է զարգացած այս օղակը մեզանում: Դրա համար էլ շատ կարևոր է ակտիվացնել մեր բիզնես գործունեությունն ու տնտեսական կապերը: Հիմա կարելի է ասել, որ տնտեսական դիվանագիտությունը մեծ դեր է խաղում տարբեր երկրների հետ համագործակցությունը խորացնելու հարցում: Երևի պատճառն այն է, որ երկու երկրների գործարարները շատ քիչ են տեղեկացված այն մասին, թե ինչ հարաբերություններ ունեն իրենց երկրները: Հնդկաստանն այսօր ավելի շատ է ներկայացված հայերի համար, քան հնդիկ գործարարների համար Հայաստանը: Այս տարի ևս կայանալու է Հնդկաստանի միջազգային առևտրական ցուցահանդեսը, և մենք առաջարկել ենք Հայաստանին, որ նա ներկայանա որպես գործընկեր երկիր, ներկայացնի իր տաղավարը` ցույց տալով, թե ինչ կարող է տալ Հայաստանը»,- մեր զրույցի ժամանակ նշեց դեսպան Սուրեշ Բաբուն:
Ինչ վերաբերում է կրթական և մշակութային համագործակցությանը, ապա նա նշեց, որ փոխանակման ծրագրերով շատ խմբեր են եկել Հայաստան, որ ավելի շատ հնդիկներն են կրթական ծրագրերով գալիս Հայաստան, և Հայաստանը պետք է ակտիվություն ցուցաբերի համագործակցության հարցում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1843

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ