Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Լիբերալները չհամախմբվեցին

Լիբերալները չհամախմբվեցին
06.09.2013 | 11:11

Արդեն դժվար է պատկերացնել, թե քաղաքական ուժերը Հայաստանում երբևէ որևէ հարցում կհամախմբվե՞ն ու կհասնե՞ն արդյունքի։ Անգամ նույն պատկերացումներն ու դիրքորոշումներն ունեցող անհատները չեն կարողանում միասնական ուժ ձևավորել։ Սա պայմանավորված է հիմնականում այդ անհատների հավակնություններով ու ինչ-որ պահի իշխանության հետ լեզու գտնելու հանգամանքով։
Մեր տեղեկություններով՝ աշնանը Հայաստանի լիբերալ ուժերը պետք է համախմբվեին մեկ տանիքի տակ, սակայն այդ նախագիծը ևս տապալվել է։ Թե ազատականներին ի՞նչն է խանգարել միասնական թիմով հանդես գալու, դժվար չէ ենթադրել, սակայն ակնհայտ է, որ այդպես էլ Հայաստանում քաղաքական ընդդիմադիր հզոր ճակատ չի ձևավորվում, որը կհակադրվեր իշխող կուսակցությանը և կհակակշռեր քաղաքական դաշտը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2317

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ