Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Շոու է՞, թե՞ դժբախտ պատահար»

«Շոու է՞, թե՞ դժբախտ պատահար»
07.09.2013 | 18:39

Բոլորովին վերջերս էր. Սևան-Երևան մայրուղու ճանապարհահատվածներից մեկում «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենա էր կողաշրջվել: Անցնում էինք այդ ճանապարհով: Դեպքի վայր ժամանած ՃՈ աշխատակիցները, Շամշյան Գագիկի գլխավորությամբ, իրենց աշխատանքային պարտականությունների մեջ էին: Շամշյանը, լուսանկարչական «զենքը» ձեռքին, իր տարերքի մեջ էր. Նկարում էր, խոսում, շարժումներից ու դեմքի արտահայտությունից զգացվում էր` ինչ- որ զվարճալի բան է պատմում. Մի խոսքով, իրեն կարևոր «դեմք» էր զգում մարզային ոստիկանների խմբի մեջ: Ոստիկաններն էլ, որոնք իբր թե կագուկանոն էին հաստատում, անչափ հիացած էին Շամշյանով: «Շոու է՞, թե՞ դժբախտ պատահար»,- մեր ավտոմեքենայի միջից ասաց ուղևորներից մեկը: Այդ դժբախտության պահին ամենատհաճը վերջիններիս անտեղի ժպիտն էր. նրանց հավանաբար ուրախացանում էին Շամշյանի անհամ կատակները: ՈՒղղակի ծանր էր այդ պահին նրանց նայելը: Պարզվում է` նման դեպքերը ոմանց համար պարզապես շոու են: Շատ էի լսել, որ նման պատահարների ժամանակ «մեր ժամանակների հերոսը» զվարճություն է պատճառում իր շուրջը հավաքված մարդկանց, անտակտ խոսքուզրույցով դժբախտությունը վերածում շոուի, բայց այն, ինչին անձամբ ականատես եղա, ուղղակի նողկալի էր:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1684

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ