ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Սպիվակովը՝ Երևանում

Սպիվակովը՝ Երևանում
18.10.2013 | 12:06

Նոյեմբերի 10-ին և 11-ին Հայաստան կայցելի մեծանուն երաժիշտ, ԽՍՀՄ ժողվրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովը։ Աշխարհահռչակ երաժիշտը և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիը նվագախումբը հայ ունկնդրին կպարգևեն 2 համերգ՝ նոյեմբերի 10-ին՝ Երևանում։ Նոյեմբերի 11-ին՝ Գյումրիում։ Գյումրիի համերգը լինելու է բարեգործական։ Որպես մենակատարներ հանդես կգան Ալեքսանդր Ռոմանովսկին (դաշնամուր, Ուկրաինա/Իտալիա), Վասիլիյա Լադյուգան (բարիտոն, Ռուսաստան), Ջուլիետա Գալստյանը (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա) և Գևորգ Հակոբյանը (բարիտոն, Հայաստան)։

Վլադիմիր Սպիվակովը և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիը նվագախումբը Հայաստանում կլինեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։

Դիտվել է՝ 2020

Մեկնաբանություններ