Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Կքննարկվեն վարչական շրջանների էկոլոգիական վիճակի հետազոտման նոր մոտեցումները

Կքննարկվեն վարչական շրջանների էկոլոգիական վիճակի հետազոտման նոր մոտեցումները
22.10.2013 | 15:01

Վաղը Երևանում կմեկնարկի «Վարչական շրջանի շրջակա միջավայրի պահպանության տեխնոլոգիական մշակում և տեղեկատվական վերահսկում» խորագրով 2-րդ միջազգային գիտաժողովը: Ռուսաստանի Դաշնությունից, Միացյալ Նահանգներից, Նորվեգիայից, Իրանից, Ռումինիայից, Չեխիայից, Իտալիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Լիտվայից Հայաստան ժամանած շուրջ 23 անվանի գիտնականներ կքննարկեն բնապահպանական ճարտարագիտության խնդիրներ, որոնք արդիական են ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՊՀ տարածքում, Երապայում և այլ տարածաշրջաններում։

Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն նոր մոտեցումներ վարչական շրջանների էկոլոգիական վիճակի հետազոտման մասին, որոնք աջակցում կամ պատասխանում են արդեն գոյություն ունեցող կամ հեռանկարային խնդիրների կամ կիրառությունների արդյունավետությանը:

Աշխատանքների ներկայացման բնագավառներն են` բնապահպանություն և բնապահպանական պետական վերահսկողություն, էկոլոգիական անվտանգություն, էկոլոգիական քարտեզագրում, էկոլոգիական ռիսկեր, արտակարգ իրավիճակներում որակական և քանակական բնապահպանական պետական գնահատում և այլն։

Քառօրյա միջազգային գիտաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն» ինստիտուտը։ Գիտաժողովն անցկացվում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3704

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ