ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Վեհափառը՝ Շանհայում

Վեհափառը՝  Շանհայում
05.11.2013 | 00:31

Շանհայից մեր հատուկ թղթակից Սուսաննա Պողոսյանը տեղեկացնում է, որ երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն Հոնկոնգ մեկնելու ճանապարհին հյուրընկալվել է Շանհայի հայկական համայնքում։ Հանդիպման ընթացքում, որտեղ հյուրեր են եղել նաև Կ. Պոլսից, Սիրիայից, Վեհափառը խոսել է համայնքի խնդիրների մասին, կարևորել դրա հզորացումը, ինչպես նաև սփյուռքի ներուժի օգտագործումը հայաստանյան խնդիրները լուծելու գործում։
Հավելենք, որ Հոնկոնգում Գարեգին Բ-ն մասնակցելու է հայկական կենտրոնի բացմանը։

Դիտվել է՝ 1582

Մեկնաբանություններ