ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Շանթ Հարությունյանը տարվել է անհայտ ուղղությամբ

Շանթ Հարությունյանը տարվել է անհայտ ուղղությամբ
05.11.2013 | 19:11

Այսօր Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանի հայտարարած հեղափոխության ակցիան չի կայացել, քանի որ ոստիկանները թույլ չեն տվել ակցիայի մասնակիցներին առաջ շարժվել: Բախումների արդյունքում Շանթ Հարությունյանը և մոտ քսան հոգի տարվել են անհայտ ուղղությամբ: Ազատության հրապարակում գտնվող ոստիկանները լրագրողներին ոչինչ չեն հաղորդում բերման ենթարկվածների գտնվելու վայրի մասին: Հրապարակում բավականին թվով քաղաքացիներ են հավաքված, սակայն ոստիկանները նրանցից քանակով ավելի շատ են: Նրանք շրջափակել են Ազատության հրապարակը, Մաշտոցի պողոտայի` այն հարող հատվածը, կենտրոնական փողոցների այլ հատվածներ, արգելում են մարդկանց տեղաշարժը այդ ուղղություններով և ինքնությունը պարզելուց հետո միայն նրանց ազատ են թողնում: Ակցիայի «խափանումից» նույնիսկ մեկ ժամ անց, երբ Ազատության հրապարակում ոչինչ տեղի չի ունենում, ոստիկանները դեռևս մարդկանց են բռնում: Ձերբակալվածների մեջ կա մեկ կին: Այս պահին ոստիկանները շղթա են կազմել և մարդկանց դուրս են հանում Ազատության հրապարակից:

Դիտվել է՝ 1133

Մեկնաբանություններ