BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Շանթը, որը շանթահարում է

Շանթը, որը շանթահարում է
08.11.2013 | 00:09

Երեկ Ազատության հրապարակը կրկին մարդաշատ էր։ Հանրահավաքի կազմակերպիչներն ազատամարտիկներն էին։ Ելույթ ունեցողներն անդրադարձել են Շանթ Հարությունյանի «հեղափոխությանը», Խաչիկ Ավետիսյանն էլ նշել է. «Շանթը կամովին վերցրեց իր վրա կենդանի դետոնատորի առաքելությունը։ Նրան հաջողվեց աշխուժություն մտցնել հանրային կյանքում։ Այն տեխնոլոգիան, որ նա կիրառեց, նախատեսվում է նոր ակցիաներում օգտագործել։ Աստիճանաբար ժողովուրդը կսովորի այդ ոճին»։ Հանրահավաքին ներկա է եղել նաև Աշոտ Մանուչարյանը, ով հայտարարել է, թե առաջիկա օրերին ու շաբաթներին պետք է որոշել՝ ավագ սերունդը տե՞ր է երիտասարդների պայքարին։ «Շանթը երիտասարդության անունից ասաց՝ վերջ, ոչ մի վայրկյան այլևս այս երկրում չենք ապրելու։ Շանթը 50-60 տարեկան էլ դառնա, հոգու խորքում մնում է նույն Շանթիկը, որը շանթահարում է»։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1029

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ