Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

«Բիզնես Ինովացիոն Ֆորում»` նոր միջոցառում նվիրված տնտեսությունում ինովացիոն լուծումներ ներդնելուն

«Բիզնես Ինովացիոն Ֆորում»` նոր միջոցառում նվիրված տնտեսությունում ինովացիոն լուծումներ ներդնելուն
14.11.2013 | 11:49

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Դիլիջան քաղաքում առաջին անգամ անցկացվելու է «Բիզնես ինովացիոն ֆորում» (BIF) միջոցառումը, որը կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

Միջոցառումն աշխատանքային հարթակ կստեղծի գնահատելու ՀՀ նորարարության առկա վիճակը, հնարավորությունները և ներուժը բիզնեսի զարգացման համար, կներկայացվեն բիզնեսի առջև առաջացած նորարարական լուծումներ պահանջող մարտահրավերները, իսկ մի շարք ձեռնարկություններ էլ հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց նորարարական մոտեցումները բիզնեսին առնչվող խնդիրների լուծման համար:

Ֆորումին կմասնակցեն և′ տեղական, և′ արտասահմանյան բիզնեսի ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա է լինելու ՌԴ նախագահի այցի շրջանակում Հայաստան ժամանող ռուսական բիզնեսը և պետական կառույցները ներկայացնող 30 հոգուց բաղկացած պատվիրակությունը:

Ֆորումը միաժամանակ ընթանալու է 2 հյուրանոցում, որտեղզուգահեռաբար կքննարկվեն հետևյալ թեմաները` էլեկտրոնային առևտուրը որպես բիզնեսի խթանման նորարարական գործիք, ձեռնարկությունը սոցիալական ցանցում է` վարքագծի սկզբունքները, տնտեսությունում առկա տեխնոլոգիական խնդիրների հասանելիություն ՓՄՁ և նորաստեղծ ընկերություններին, նորարարությունները մամուլում՝ ինտելեկտուալ ժուռնալիստիկա, ասոցացիաների դերը բիզնեսի շահերի պաշտպանության գործում, տեխնոլոգիական ձեռներեցության շարժումը` որպես բարձր տեխնոլոգիական Հայաստանի ստեղծման անկյունաքար:

Խնդիրների վերհանման և ազատ շփման նպատակով նախատեսվում է նաև թեմատիկ նախաճաշեր բիզնես առաջնորդների, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:

Բիզնես ինովացիոն ֆորումի ընթացքում կանցկացվեն նաև ժամանցային միջոցառումներ, ինչպիսիք են` սիգար և ջազ երեկույթ, էթնո երեկույթ, կոնյակի և գինու համտես:

Դիտվել է՝ 1392

Մեկնաբանություններ