ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը կտեղափոխվի Ստամբուլ

ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը կտեղափոխվի Ստամբուլ
17.12.2013 | 16:21

Հունվարից ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը կտեղափոխվի Ստամբուլ։ Հայաստանի 21 կազմակերպությունները դեմ են այդ փոփոխությանը: Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, հայկական կազմակերպությունները միավորվել են և ՄԱԿ-ին նամակ-բողոքներ ներկայացրել: Նրանք պահանջում են ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Ստամբուլ տեղափոխելու որոշումը չեղյալ հայտարարել:
Կ. Դանիելյանը տեղեկացրեց, որ այս հարցով երեք նամակ են ուղղել ՄԱԿ-ին. «Մեզ ասում էին, որ ոչ ոք չի արձագանքի, զուր տեղը մի աղմկեք, սակայն արձագանքներ կան և ելքեր գտնելու փորձեր են արվում…Ռեգիոնալ կառույցը շատ մեծ նշանակություն ունի: Մենք եվրոպական կառույցի մեջ ենք մտնում, բայց աշխատել ենք նաև ասիական կառույցների հետ: Հավանական է, որ այժմ մենք կաշխատենք Նյու Յորքի գրասենյակի հետ մինչև լավագույն լուծումը գտնվի»,- ասաց ՀԿ-ի նախագահը:
Բանախոսը մի բանում համոզված է` Հայաստանն այդ կառույցի հետ այլևս չի աշխատելու: Տեղափոխման որոշումն արդեն ընդունված է, հունվարից Բրատիսլավայում գտնվող գրասենյակը տեղափոխվելու է Ստամբուլ:
Մյուս բանախոսի` ազգագրագետ Հրանուշ ԽԱՌԱՏՅԱՆԻ խոսքով` ՄԱԿ-ն իր սկզբունքները փոխել է. «Այսօր ամեն հարցում փողն է դեր խաղում։ Ասում են` Թուրքիան փող է տալիս, կառույցներ է ստեղծում, լավ, ուրեմն էդ կառույցներն էլ ո՞ւմ են պետք, կոտորենք բոլորին, վերջացնենք… ՄԱԿ-ը, որը ստեղծված էր ամենամարդասիրական խնդիրների համար, ամբողջովին քաղաքականությամբ է զբաղված»,-նկատեց Խառատյանը` շարունակելով,-«ՄԱԿ-ը հաշվի չի առնում, որ Թուրքիան ոչ միայն իր անցյալը չի վերանայում, այլև շարունակում է ցեղասպանական գործունությունը նաև գրեթե մեր օրերում: ՄԱԿ-ում վաղուց պետք է քննարկվեր Ցեղասպանության հարցը: Թուրքիան այն երկիրը չէ, որտեղ կարող են նման ծավալուն գրասենյակներ լինել…Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է, իսկ ՄԱԿ-ի առաքելությունը ի սկզբանե կայանում էր նմանատիպ հարցեր լուծելու, մինչդեռ այսքան տարիներ ոչինչ չի արվել»,-ասաց Հ. Խառատյանը:
Բանախոսների կարծիքով, ՄԱԿ-ը ակնհայտորեն աշխատում է այնպես, որ Հայստանին հանի այս համակարգից։ Նրանց համոզմամբ, այս խնդրում չպետք է մեղադրել միայն ՄԱԿ-ին, քանի որ այս ոլորտում պաշոտնական մարմինները բավարար չեն աշխատում:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1427

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ