ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Գերմանացիները չեն զիջում դիրքերը

Գերմանացիները չեն զիջում դիրքերը
18.02.2014 | 11:26

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ինն օրվա արդյունքներով թիմային հաշվարկում առաջատարը շարունակում է մնալ Գերմանիան` յոթ ոսկե, երեք արծաթե, երկու բրոնզե մեդալ: Բարձրագույն հարգի հինգական մեդալ ունեն Նիդերլանդների (հինգ արծաթ, յոթ բրոնզ), Նորվեգիայի (երեք արծաթ, վեց բրոնզ), Շվեյցարիայի (մեկական արծաթ ու բրոնզ) պատվիրակները: Ռուսների, կանադացիների, ամերիկացիների, լեհերի ակտիվում է բարձրագույն հարգի չորսական մեդալ: Հետաքրքրական է, որ եթե առաջին երեքն ունեն նաև այլ հարգի մեդալներ, ապա լեհերի ունեցածը միայն այդ չորս ոսկին է:
ՌԴ-ից հետո նախկին ԽՍՀՄ-ի երկրներից ամենաշատը ոսկե մեդալ է նվաճել Բելառուսը` երեք: Բնականաբար դեռ վաղ է նախկին Միության երկրների մեդալային պաշարներին անդրադառնալը, բայց որ դրանց մեջ մենք չենք լինելու, ցավոք, ավելի քան հաստատ է:

ՄԱՐՏԻՆ ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 617

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ