ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Բաքվի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

Բաքվի Սբ. Գրիգոր  Լուսավորիչ եկեղեցին
28.02.2014 | 11:22

Պատմականորեն առնված՝ մերն է այն ամենը, որ հայը տվել է աշխարհին: Մեր ստեղծածը պատմության որ դարում էլ և երկրագնդի որ կետի վրա էլ լինի՝ կմնա սեփականությունը հայ ոգու... Հայ մտքի և բազկի գործերը Հայաստանից դուրս՝ կմնան իբրև հոգևոր գաղութներ: Այո, մարդկային սփյուռքից զատ, մենք ունենք նաև մեր ստեղծած արժեքների սփյուռքը:

Գ. ՆԺԴԵՀ


Բաքվահայությունը շինարարությանը ձեռնամուխ է եղել 1863 թ. և ավարտել 1869-ին: Ծախսվել է 15267 ռուբլի, որից 5758-ը տրամադրել է Մայր աթոռը, իսկ մնացածը հանգանակվել է: Շինարարության վերակացուն էր Բաքվի նավթարդյունաբերողների առաջին սերնդի ներկայացուցիչ, շուշեցի Ջավադ Մելիքյանը:
1990 թ. բաքվահայության ջարդի ժամանակ ադրբեջանական խուժանը հայոց հոգևոր կենտրոնը պղծեց ու հրկիզեց: Լուսանկարներում Սբ. Գրիգոր Լուսավորիչն է մինչ բոլշևիկյան հեղափոխությունը և այն, ինչ մնացել է այսօր:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2053

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ