ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Իրականում ամբողջ աշխարհը շրջված բուրգ է դարձել»

«Իրականում ամբողջ աշխարհը  շրջված բուրգ է դարձել»
28.02.2014 | 11:40

ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆ
(աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար)

-Օրերս Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող քաղաքացիներին անվանեց «անգրագետներ» և «անիրազեկներ»։ Այս որակումների հետ համաձա՞յն եք։
-Կարծում եմ, ենթատեքստից կտրված եք ասում։ Չեմ կարծում, որ այդպես է ասել։ Ինքս ներկա չեմ եղել, բայց երևույթը, որին ականատես եք եղել, շատ պարզ է։ Լրջագույն բարեփոխում էր քննարկվում, որին թեթևությամբ չի կարելի մոտենալ։ Որևէ մեկին խորհուրդ չեմ տա այս բարեփոխումները, որոնք տասը տարի քննարկվել են լուրջ մասնագետների կողմից, և որոնք միջազգային կազմակերպություններն ու փորձագետները գնահատում են որպես լավ մշակված համակարգ, երկու բառով բնութագրել կամ փորձել կարծիք հայտնել՝ առանց ամբողջ սպեկտրը հասկանալու։ Սա լրջագույն խնդիր է, և դրանով այսօր ամբողջ աշխարհն է զբաղված։ Դուք տեղյա՞կ եք վերջին զարգացումներին, տեղյա՞կ եք, որ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների մասնակցությամբ քննարկվում են ժողովրդագրական շրջված բուրգի խնդիրները, երբ երիտասարդներն ավելի շատ են ու «ներքևում» են, իսկ տարեցները՝ «վերևում»։ Իրականում ամբողջ աշխարհը շրջված բուրգ է դարձել, ողջ աշխարհն է այդ խնդրով զբաղված։ Ակնհայտ է, որ չի կարելի հետաձգել այդ բարեփոխումները։ Այսօր որևէ երկրում բարեփոխում չիրականացնելը ժամանակի կորուստ է։ Սա նշանակում է նաև հաջորդ իշխանություններին ավելի մեծ խնդիրներ փոխանցել։ Մեր կառավարությունն իրականացրել է այդ քայլը։
-Երկրի նախագահը հայտարարեց, որ բնակչության 80 տոկոսը դեմ է այս բարեփոխմանը։ Ի՞նչ է ստացվում, միայն 20 տոկո՞սն է հասկանում խնդրի էությունը։
-Կարծում եմ, նախագահը շատ հստակ է ասել, որ անբավարար տեղեկացվածության պատճառով 80 տոկոսը կարող է դեմ լինել։ Նախագահի ասածը հաշվի առնելով, ավելի շատ են իրազեկվածության աշխատանքներ տարվում, և բարեփոխումների էությունն ընկալողների շրջանակը գնալով մեծանում է։ Կարծում եմ, սա է ճիշտ ճանապարհը։
-Սահմանադրական դատարանը, ճիշտ է, «խճճված» որոշում կայացրեց, այդուհանդերձ, որոշակի խնդիր տեսավ օրենքում։ Ստացվում է՝ այնքան էլ կատարյալ չէ այդ բարեփոխումը, որքան Դուք եք ներկայացնում։
-Այսօր մենք այդ կասեցված հոդվածների հետ կապված ունենք ՍԴ-ի աշխատակարգային որոշումը և իրականացնում ենք այն աշխատանքները, որոնք բացարձակապես չեն հակասում դրան։ Պետք է սպասենք ՍԴ-ի վերջնական որոշմանը, որը պարտավոր ենք ամբողջությամբ իրականացնել։
-Ձեր նախարարության աշխատակիցներից բողոքներ չե՞ք ստացել, որ իրենք չեն ցանկանում վճարումներ անել։
-Ոչ։
-Հաշվի առնելով քաղծառայողների ցածր աշխատավարձը, չե՞ք կարծում, որ դժգոհողներ շատ կլինեն։
-Մեր նախարարության աշխատակիցներն ընդգրկված են այդ բարեփոխումների իրականացման գործընթացում, բարձրակարգ մասնագետներ են։ Այս հարցում խնդիրը քաղաքական որոշում կայացնելը չէ, այսպիսի համակարգ նախագծելն ու ներդնելը պահանջում են բարձրակարգ մասնագետների տիտանական, երկարաժամկետ աշխատանք։ Այն անձինք, ովքեր այս համակարգի աշխատանքներն իրականացրել ու իրականացնում են, գիտակցում են սրա անհրաժեշտությունն ու արժեքը։


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1473

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ