Մարտի 5-ին Կրասնոդար քաղաքում կայանալու է ֆուտբոլի Ռուսաստանի ու Հայաստանի ազգային ընտրանիների ընկերական հանդիպումը: Սա ընթացիկ տարում մեր հավաքականի առաջին խաղն է: Թիմը մարզադաշտ է դուրս գալու ՀՖՖ-ի տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդը խաղը դիտելու է կողքից: Տեղեկացնենք, որ հանդիպման ուղիղ հեռարձակումն իրականացնելու է «Արմենիա» հեռուստաընկերությունը: Խաղը սկսվելու է Երևանի ժամանակով ժամը 18.00-ին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ