ՈՒԵՖԱ-ն միաձայն կողմ է քվեարկել հօգուտ նոր մրցաշարի, որը գալիս է փոխարինելու ազգային ընտրանիների ընկերական խաղերին: Մրցաշարն անցկացվելու է երկու տարին մեկ: Մասնակից ընտրանիները կբաժանվեն երեք կամ չորս դիվիզիոնի: Բարձրագույնում կմրցի տասնվեց հավաքական: Նրանք բաժանված կլինեն չորս խմբի, միմյանց հետ կանցկացնեն երկուական հանդիպում՝ տանը և դրսում: Յուրաքանչյուր խմբի հաղթողն իրավունք կստանա մրցելու «Քառյակի եզրափակչում», որը կանցկացվի չեզոք տարածքում: «Ազգերի լիգան» կմեկնարկի 2018-ին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ