Ֆուտբոլի աշխարհի 2014 թ. առաջնության նախապատրաստական աշխատանքների շրջանակում բոլոր այն մարզադաշտերում, որտեղ ծրագրված է առաջնության խաղերի անցկացում, ավարտին է մոտենում դարպասի գրավումն ավտոմատ կերպով արձանագրող տեսասարքերի մոնտաժումը: Միջազգային խոշոր մրցաշարերի պրակտիկայում նման սարքեր առաջին անգամ են կիրառվելու: Ամեն մարզադաշտում կտեղադրվի նման տասնչորս սարք, հնարավոր կասկածի դեպքում դրանք մրցավարներին կօգնեն ճիշտ որոշում կայացնելու:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ