ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Պալատական վերադասավորումները պայմանավորված են իշխանության ներքին շահերով»

«Պալատական վերադասավորումները  պայմանավորված են իշխանության  ներքին շահերով»
15.04.2014 | 10:59

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, խոսելով Հայաստանի վարչապետի պաշտոնի մասին, նշում է, որ այն այսօրվա կառավարման համակարգում ընդամենը նախագահի պաշտոնի սպասարկողն է: «Մեզ մոտ դեֆակտո և դեյուրե միանձնյա ղեկավարման սկզբունք է: Հաշվի առնելով նաև քաղաքական մեծամասնության գործոնը, որի ղեկավարը ՀՀ նախագահն է, ի՞նչ կարող է անել երկրի վարչապետը: Ոչինչ էլ չի կարող անել, բացի հանրապետության նախագահի հրահանգները կատարելուց: Որևէ նախաձեռնողականություն և ինքնուրույնություն չունի»,- նշում է Սաքունցը` ավելացնելով, որ վարչապետն իր գործողություններում կարող է անել ընդամենն այն, ինչն իրեն կթույլատրվի:
Իրավապաշտպանը նշում է, որ Հայաստանում իշխանության կերպարը, հանձինս առաջին դեմքերի, վաղուց արդեն աղճատված է: «2008 թ. մարտի 1-ից հետո աղճատել են ժողովրդավարական կառավարման, ընդհանրապես կառավարման իմիջ հասկացությունը: Այնպես որ անուն-ազգանունների փոփոխությունները ոչ մի էական ազդեցություն չեն կարող ունենալ այն կերպարի վրա, որն արդեն իսկ ձևավորվել է հասարակության մեջ: Իշխանությունը, ըստ էության, ոչ մի կապ չունի հանրային խնդիրների ու ընկալումների հետ»,- մեզ հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը: Նա նաև նկատեց, որ կառավարող դեմքերի փոփոխությունները, պալատական վերադասավորումները պայմանավորված են իշխանության ներքին շահերով և ոչ թե հանրային խնդիրների լուծման մտահոգությամբ:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1417

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ