Այն բանից հետո, երբ «Մոնակոն» Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունում սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Գենգամի» հետ, պարզ դարձավ, որ «Պարի Սեն Ժերմենը» չեմպիոնական մրցավազքում անհասանելի է: Երաշխավորված արծաթը պատկանում է «Մոնակոյին», իսկ հանգամանքների չափազանց հաջող դասավորվելու դեպքում «Սենտ Էտիենը» կարող է փայփայել բրոնզե մեդալներին տիրանալու որոշակի հույսեր: Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ թիմը հաղթի առաջնության վերջին երկու խաղում, իսկ «Լիլը» վրիպի նույնքան անգամ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ