ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Համարյա բնավորություն է դառնում

Համարյա բնավորություն է դառնում
13.05.2014 | 12:24

Ընթերցողը պիտի որ հիշի, թե ինչպես համաժողովրդական տոնախմբության ժամանակ Սերխիո Ռամոսը ձեռքից բաց թողեց գավաթը, որը հայտնվեց ավտոբուսի ակերի տակ: Մոտավորապես նմանատիպ մի բան էլ եղավ «Բավարիա»-«Շտուտգարտ» հանդիպումից հետո, երբ Խոսեպ Գվարդիոլան ձեռքից բաց թողեց չեմպիոնական սկուտեղը, որը Գերմանիայում փոխարինում է գավաթին: Ճիշտ է, այս անգամ ավտոբուս չկար, քանի որ իրադարձությունները ծավալվում էին մարզադաշտում, բայց դե... Ի դեպ, Պեպի վրա զայրացած մարզասերները կարծում են, որ իսպանացին դեռ կհասցնի ձեռքից բաց թողնել գավաթը՝ նկատի ունենալով «Բավարիա»-Դորտմունդի «Բորուսիա» գավաթային հանդիպումը: Ընդ որում` ձեռքից բաց թողնելու տակ նրանք նկատի ունեն մյունխենցիների համար խաղի հնարավոր բացասական ելքը: Նկատենք, որ այդ նույն մարզասերները չարախնդում են Գվարդիոլայի վրա նաև մեկ այլ առումով: Բանն այն է, որ, համաձայն սովորույթի, առաջնության վերջին խաղում «Բավարիան» ներկայանում է նոր մարզաշապիկով: Այն այս անգամ բավական հեռու էր բավարական ավանդույթներից: Նոր մարզաշապիկն իր կարմիր ու կապույտ գույների համադրության մեջ առավելագույնս հիշեցնում է կատալոնյան ակումբի մարզաշապիկը: Սակայն կրկնվում են ոչ միայն գույները, այլև ուղղահայաց զոլերը: Ինչպես տեսնում ենք, «Բավարիայում» Գվարդիոլան, նախկին ակումբի խաղաոճից զատ, անցավ նաև իր նոր ակումբի մարզաշապիկի գույներին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 773

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ