BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Նազարբաևն էլ ղազախ խանի պես է իրեն պահում»

«Նազարբաևն էլ ղազախ  խանի պես է իրեն պահում»
30.05.2014 | 00:22

Մինչև հուլիսի 1-ը Հայաստանը պետք է ստորագրի Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը։ Սակայն մինչ այդ պետք է իր համար հստակեցնի՝ ընդունո՞ւմ է Ղազախստանի նախագահի «հռչակած» պայմանը։ Հիշեցնենք, որ Նուրսուլթան Նազարբաևը Հայաստանին առաջարկել է միանալ միությանը ՄԱԿ-ի ճանաչած սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի։ Ի՞նչ է սա նշանակում, և արդյոք Հայաստանը կհամաձայնի՞ նման առաջարկությանը՝ հարցրինք քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻՆ։

-Լինելու է այնպես, ինչպես Ռուսաստանը պայմանավորվել է Սերժ Սարգսյանի հետ։ Ի՞նչ Ղազախստան, Նազարբաև,- ասաց պարոն Շիրինյանը։- Սրանից Ղարաբաղի հարցը ոչ մի ձևով չի տուժելու, ոչ էլ շահելու է։ Հիմա թե հետագայում այս ամենին ի՞նչ ձևակերպում կտան, կերևա, երբ բացահայտվեն Կրեմլում սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանին տրված խոստումները։ Ոչ մեկը այս մասին չի կարող որևէ ստույգ տեսակետ հայտնել, քանի որ այդ հանդիպմանը, բացի Սերժ Սարգսյանից և Վլադիմիր Պուտինից, այլ մարդ չի եղել։
-Ի՞նչ եք կարծում, սեպտեմբերի 3-ին հնարավո՞ր է նաև այսպիսի առաջարկ հնչած լինի։
-Վստահ եմ, որ սեպտեմբերին Մոսկվայում Սերժ Սարգսյանին Ղարաբաղի առնչությամբ որոշակի երաշխիքներ են տրվել։ Այդպես էլ լինելու է։ Հիմա Ղազախստանը որքան էլ պոչ խաղացնի, Բատկան ինչ էլ խոսի, էական չէ։ Հո չե՞ք մտածում, թե Սերժ Սարգսյանը համաձայն է, որ Ղարաբաղը հանձնենք Ադրբեջանին։ Կարծում եմ, ճիշտ չէ այս ամենը մատի փաթաթան սարքել։ Հիմա ի՞նչ կարևոր է, թե ոմն Կոլերով ինչ է ասում, չգիտես՝ ՊԱԿ-ի՞ց է նա, թե՞ ԿՀՎ-ից (խոսքը ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի մասին է- Ռ. Խ.)։ Նրանք փող են ստանում, չէ՞, նման հայտարարություններ անելու համար։ Կարևորը մեր և Ռուսաստանի նախագահների պայմանավորվածությունն է։
-Փաստորեն, լինելու է այնպես, ինչպես Վլադիմիր Պուտինն է որոշել։
-Ռուսաստանի համար Արցախն Ադրբեջանին հանձնելը մահ է, որովհետև կկորցնի Հայաստանը և հայ ժողովրդի համակրանքը, ինչը բոլորովին պետք չէ իրեն այս ծանր վիճակում։ Նազարբաևն էլ ղազախ խանի պես է իրեն պահում, ասես, Չինգիզ խանն է, նստել է Աստանայում և բաներ է խոսում, որ թուրքերին հաճոյանա։ Ինքն էլ թուրք է, չէ՞, այսինքն, Ադրբեջանին է քծնում։ Այդուհանդերձ, ես խիստ դեմ եմ, որ սա շահարկվի, քանի որ շատ վտանգավոր բան է։ Եթե ընկնենք տեղեկատվական հորձանուտը, շատ բան այլ կերպ կլինի։ Պիտի հավատանք Հայաստանի ղեկավարությանը, մասնավորապես, նախագահի խոսքին։

Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1667

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ