Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

ՌԴ-ն դուրս է մնացել ներդրողների համար 25 ամենահանրամատչելի երկրների ցուցակից

ՌԴ-ն դուրս է մնացել ներդրողների համար 25 ամենահանրամատչելի երկրների ցուցակից
02.06.2014 | 17:18

2014 թ. Ռուսաստանը չի ներառվել 25 երկրների ցուցակում, որոնք համարվում են ամենահանրամատչելին օտարերկրյա ներդրողների համար: Այս մասին նշված է Ա. Քարնեյ ֆիրմայի հաշվետվության մեջ, որը վերաբերում էր օտարերկրյա ներդրումների նկատմամբ վստահության ինդեքսին: Մեկ տարի առաջ ՌԴ-ն այդ վարկանիշային ցուցակում զբաղեցնում էր 11-րդ հորիզոնականը:

«ՌԴ-ն կորցրել է գրավչությունը օտարերկրացի ներդրողների համար իր պետական քաղաքականության անկանխատեսելիության և տնտեսության մեջ պետության միջամտության պատճառով»,- հետաքննության արդյունքներն այսպես է մեկնաբանել ֆիրմայի գործընկեր Պոլ Լաուդիսինը: Նրա խոսքերով՝ ՈՒկրաինայի հետ կոնֆլիկտը ավելացրել է ներդրողների անհանգստությունը:
2014 թ. վարկանիշային ցուցակում առաջին տեղը կրկին զբաղեցրել են ԱՄՆ-ն ու Չինաստանը: Լաուդիսինի խոսքերով՝ ԱՄՆ-ի օգտին են խոսում բնակչության աճի բավականաչափ մեծ տեմպերը, ինչը մասամբ պայմանավորված է միգրացիայով, ինչպես նաև՝ նավթի ու բնական գազի արտադրության աճը:
Կանադան վարկանիշային ցուցակում 4-րդ հորիզոնականից հասել է 3-րդին, Մեծ Բրիտանիան՝ 8-րդից 4-րդին: Տասնյակի մեջ կրկին հայտնվել են Գերմանիան, Հնդկաստանը, Ավստրալիան, Սինգապուրը, Ֆրանսիան: Դանիան զբաղեցրել է 23-րդ, իսկ Թուրքիան՝ 24-րդ հորիզոնականը:

Դիտվել է՝ 1191

Մեկնաբանություններ