Ի դեմս ֆուտբոլի Իրանի ազգային ընտրանու կիսապաշտպան Անդրանիկ Թեյմուրյանի, հայերս ներկայացուցիչ ունենք օրերս մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում: Նշենք, որ խմբայինում իրանցիների մրցակիցներն են Արգենտինայի, Բոսնիայի ու Նիգերիայի ընտրանիները՝ յուրաքանչյուրը յուրովի ուժեղ թիմ: Այնպես որ՝ մեր հարևանների համար բոլոր դեպքերում հեշտ չի լինի, բայց և ուժեղների հետ պայքարում Անդրանիկն էլ լավ հնարավորություն ունի իր ուժեղ կողմերով ներկայանալու համար:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ