«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

«Ակտիվ պահեք Ձեզ, բայց լուռ»

«Ակտիվ պահեք Ձեզ, բայց լուռ»
10.06.2014 | 13:11

«Խնդրում եմ` տեղերում նստեք, մինչև վերջացնեմ»,- ԱԺ նիստի սկզբում, երբ ավարտվեցին քվեարկությունները, ասաց Գալուստ Սահակյանը քննարկվելիք հարցերի հերթականությունը նշելիս: Պատճառն այն էր, որ միայն «կոճակ» սեղմելու համար ԱԺ գործուղված պատգամավորները, սովորության համաձայն, միահամուռ լքում էին դահլիճը:
Սակայն նկատողությունն այսքանով չավարտվեց: Այսօր խորհրդարանը սկսեց 2013-ի բյուջեի կատարողականի քննարկումը: Երբ երկրի գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնում էր զեկույցը, խորհրդարանի խոսնակը դիտողություն արեց այս անգամ ընդդիմության պատգամավորին` «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին: «Պիտի ևս մեկ անգամ հորդորեմ, որ այստեղ չի կարելի կանգնել, խոսել, քննարկել: Պարոն Հակոբյան, Ձեզ ենք սպասում: Ակտիվ պահեք Ձեզ, բայց լուռ»,-հեգնեց Գալուստ Սահակյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1854

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ