ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Ընդամենը մեկ մեդալ

Ընդամենը  մեկ մեդալ
20.06.2014 | 12:16

Լեհական Կատովիցե քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մրցաշարային երկրորդ օրն անհաջող է եղել մեր ազատոճայինների համար: Մինչև 60 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկած Գոռ Գրիգորյանի նախօրեին նվաճած բրոնզը փաստորեն մեր ընտրանու նվաճած միակ մեդալը եղավ: Հայաստանը մարզիկներ էր ներկայացրել բոլոր քաշային կարգերում՝ բացառությամբ գերծանրի: Հունիսի 21-22-ին մրցագորգ կելնեն հունահռոմեական ոճի ըմբիշները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 637

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ