Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Ռուսաստանը 28 մլրդ դոլար է կորցրել արժեթղթերի շուկայում

Ռուսաստանը 28 մլրդ դոլար է կորցրել արժեթղթերի շուկայում
24.07.2014 | 13:26

ՈՒկրաինայի դեպքերին ռուսական կողմի միջամտությունը ֆինանսական շուկաներում Ռուսաստանին թանկ է արժեցել: Malaysia Airlines-ի ինքնաթիռի կործանումից հետո իրավիճակն ավելի է վատթարանում, գրում է Bloomberg-ը:
Դեֆոլտից ռուսական պարտատոմսերը փրկելու համար պահանջվող գինն ավելացել է ՈՒկրաինայում հուլիսի 17-ի ողբերգությունից հետո:
Մոսկովյան միջբանկային արժութային բորսայի ինդեքսների անկումը սկսվեց, երբ նախագահ Պուտինը փետրվարի վերջին Ղրիմի հետ կապված ակտիվ քայլեր ձեռնարկեց, որոնք հանգեցրին ցուցանիշի 4,2 տոկոսով նվազման և 28 միլիարդ դոլարի կորստի, մինչդեռ ԱՄՆ-ի և Հնդկաստանի ֆոնդային շուկաները հասան պատմական առավելագույն ցուցանիշների:
«Շուկան նշան է ուղարկում, որ Ռուսաստանը պետք է խուսափի մեկուսանալուց և թույլ չտա համաշխարհային շուկաներից հեռացվելը»,- ասել է Ալեքսեյ Բելկինը՝ Մոսկվայում Kapital Asset Management ընկերության գլխավոր ներդրումային տնօրենը: «Պուտինը կարծում է, որ այն, ինչ ինքն անում է, արդարացված է, և նա շատ լավ գիտի, որ չի բախվի ՈՒկրաինայում միացյալ ընդդիմության: Բայց դա ամեն ամիս ավելի ու ավելի թանկ է նստում»,- հավելել է նա:

Դիտվել է՝ 995

Մեկնաբանություններ