Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Կուշտն ինչ գիտի, քաղցածն ինչ է

Կուշտն ինչ գիտի, քաղցածն ինչ է
31.07.2014 | 17:49

Վաղվանից շարքային հայաստանցու սոցիալ-տնտեսական ծանր վիճակն ավելի է բարդանալու: Պետությունը հերթական անգամ որոշել է, որ առանց այն էլ ֆինանսական ծանր բեռի տակ կքած քաղաքացին պետք է ավելի «ճռռա»:

Շուրջ չորս դրամով ավելանում է էլեկտրաէներգիայի սակագինը, ու որքան էլ կառավարությունը փորձի հազար դրամով այն անապահով խավին փոխհատուցել, միևնույն է, բոլորին էլ հասկանալի է, թե ինչ շղթայական թանկացումներ են սպասվում, որոնց դիմաց սիմվոլիկ հազար դրամը «ոչինչ» է:
Այս համատեքստում առնվազն տարօրինակ է պաշտոնյաների ցինիկ պահվածքը, երբ քաղաքացիները բողոքում են հոսանքի թանկացման առնչությամբ: Թերևս հայտնի ասացվածքի` «կուշտն ինչ գիտի, քաղցածն ինչ է» հանգով նրանք արհամարհական կեցվածք են որդեգրել: Այսպիսի կադրերին առնվազն պաշտոնանկություն պետք է սպասեր:
Այսօր կառավարության նիստից հետո նման պահվածքով «փայլել» է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, երբ քաղաքացին բողոքել է, թե 27 հազար դրամ թոշակով ինչպես է վճարելու հոսանքի վարձը, պաշտոնյան նետել է. «Մի կերպ»: Հավանաբար, Զախարյանը երբեք չի ապրել ամսական 27 հազար դրամով, դրա համար բացարձակ պատկերացում չունի, թե ինչ է նշանակում այդքան գումարով մի ողջ ամիս գոյություն պահպանելը`զուգահեռ հոգալով կոմունալ վարձերը: ՈՒ այսպիսի պատասխան հնչում է այդ թանկացման հետ անմիջական առնչություն ունեցող գերատեսչության ղեկավարի շուրթերից, ով այդպիսի արհամարհական պատասխանից հետո պետք է առնվազն ինքնակամ հրաժարականի դիմում ներկայացներ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1209

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

նված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am